ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակման համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել ապրիլի 20-ի երեկոյան Փարիզում ոստիկանների վրա տեղի ունեցած հարձակման համար։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը մշտադիտարկում է ահաբեկիչների գործունեությունը, փոխանցում է Meduza–ն
ԻՊ ենթակայության տակ գտնվող Amaq գործակալության տարածած հաղորդագրության մեջ հանցագործը հիշատակված է որպես Աբու Յուսուբ ալ Բելժիկի (անվան վերջին մասը ցույց է տալիս, որ նա Բելգիայից է)։ Ֆրանսիայի իշխանությունները չէին հայտնել հանցագործի անունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ իշխանությունների կարծիքով փոխհրաձգությունը «ահաբեկչական բնույթի» էր։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան անհայտ հանցագործը կրակ էր բացել ոստիկանների վրա Փարիզի կենտրոնում, սպանելով առնվազն մեկ ու վիրավորելով երկու ոստիկանների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով