Վրաստանը, Վաշինգտոնն ու Բրյուսելը «ոչ» կասեն Աբխազիայով Հայաստան կատարվող բեռնափոխադրումների վերսկսմանը. Գելա Վասաձե
Վրաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Աբխազիայով Հայաստան կատարվող բեռնափոխադրումը վերսկսվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան, Բաթումիի նախկին փոխքաղաքապետ Գելա Վասաձեն՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության մասին, թե Մոսկվան հետաքրքրված է Աբխազիայով Հայաստան և Վրաստան բեռների տարանցմամբ:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել էր, թե Աբխազիան ևս առարկություն չունի բեռնափոխադրման վերսկսմամբ, այն «կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, ուր այդ տարանցումը կարող է հետևել»:
Գելա Վասաձեն, սակայն, այս առնչությամբ վստահեցրեց. «Վրաստանի, ինչպես նաև Վաշինգտոնի և Բրյուսելի պատասխանը սրան լինելու է կտրականապես «ոչ»-ը, որովհետև խոսքը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության մասին է»։
Քաղաքագետը շեշտեց, որ սա քաղաքական պրոյեկտ է, ոչ թե տնտեսական, որն իմիջիայլոց Հայաստանին ձեռնտու չէ, որովհետև դրա տնտեսական շահը ՀՀ համար «փոքրագույնն է, ոչինչ չի տալիս, միկրոսկոպիկ է»: Փոխարենը, Վասաձեի խոսքով, Հայաստանն ավելի մեծ կախման մեջ կընկնի Ռուսաստանից, քան այսօր:
Գելա Վասաձեն ասաց, որ երեկ Իրանը Վրաստանին առաջարկել է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցի և Սև ծովի միջև, ինչը ավելի շահեկան կլինի Հայաստանի համար, քան Աբխազիայից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման վերսկսումը:
«Իրանը պատրաստ է տրանսպորտային միջանցքը զարգացնել, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների համար: Սա ավելի հեռանկարային ծրագիր է, քան Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքով բեռներ փոխադրելը: Հայաստանը կդառնա միջանցք Եվրոպայի համար: Ի՞նչն է ավելի կարևոր՝ Եվրոպա դուրս գա՞լը, թե…»,- ասաց Գելա Վասաձեն՝ նշելով, որ Հայաստանն այդպիսով կարևոր խաղացող կդառնա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով