Ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով՝ Բուլղարիայում ձերբակալվել է հինգ հոգի
Բուլղարիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Գերմանիայի հինգ քաղաքացիների՝ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։
Ձերբակալվածներից չորսը արդեն արտաքսվել են երկրից, հինգերորդ կասկածյալը անչափահաս է եւ ներկա պահին գտնվում է Բուլղարիայի սոցիալական օգնության ծառայության խնամքի տակ։
Ձերբակալվածները գտնվել են Թուրքիա մեկնող գնացքում։ Կասկածյալներին կալանավորել են սահմանային ստուգիչ–անցակետում՝ Կապիտան–Անդրեեւո գյուղում։
Համաձայն իրավապահ մարմինների հայտարարության՝ ԳՖՀ քաղաքացիները Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են։
Հիշեցնենք, որ 2016 թվականին Բուլղարիայի իշխանությունները, ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով, երկրից արտաքսել են օտարերկրյա 22 քաղաքացիների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով