Գործ չունեք մեզ հետ. Կիմ Չեն Ընը սպառնացել է կործանիչ հարված հասցնել ԱՄՆ-ին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Ըստ բրիտանական աղբյուրի՝ ռուսական կողմը մտավախություններ ունի առ այն, որ պատերազմ սկսելու դեպքում հյուսիսկորեացիները կարող են զանգվածաբար դեպի Ռուսաստան փախչել:
Հյուսիսային Կորեայի գծով փորձագետ Կոնստանտին Ասմոլովը ենթադրում է, որ պատերազմի դեպքում սովալլուկ փախստականները կգրոհեն Ռուսաստանը:
«Հենց որ ԱՄՆ-ն հրթիռակոծի Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտները, ռադիոակտիվ ամպը 2 ժամից կհասնի Վլադիվոստոկ»,-նախազգուշացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:
Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին,մեկնաբանելով հյուսիսկորեական կողմի ջերմամիջուկային պատերազմի մասին նախազգուշացումը, նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկություն չունի պատերազմելու Հյուսիսային Կորեայի հետ, ուստի՝ Փհենյանը պետք է վերջ տա Վաշինգտոնի դեմ ուղղված սադրանքներին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը