Անկարան թույլ չի տալիս հրապարակել թուրքական բանտերում խոշտանգումների վերաբերյալ ԵԽ զեկույցը. ԵԽ կոմիտե
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեն չի կարողանում հրապարակել թուրքական բանտերում իրադրության վերաբերյալ հաշվետվությունը, քանի որ Անկարան թույլ չի տաիս դա անել։ Այս մասին հայտարարել է կոմիտեի ղեկավար Նիկոլայ Գնատովսկին՝ ամենամյա հաշվետվության հրապարակումից առաջ, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
«Իհարկե, մենք շատ կցանկանայինք քննարկել մեզ մոտ առկա տեղեկությունները։ Բայց առանց թույլտվության ես չեմ մկարող մեկ բառ անգամ ասել», - հայտարարել է Գնատովսկին։
Համաձայն Թուրքիայի ներքին գործերի նախարարության տեղեկության՝ 2017-ի ապրիլի սկզբին նախնական կալանքի բանտախցերում մոտ 47 հազար մարդ է եղել, որոնք մեղադրվում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժմանը հարելու մեջ։
Կտտանքների դեմ միջազգային կոնվենցիան, որին 1989 թվականին միացել է Թուրքիան, իրավապաշտպաններին թույլ է տալիս տեսակցել ձերբակալվածների հետ եւ հասանելիություն տալիս նրանց մասին փաստաթղթերին։ «Մենք խոսել ենք հարյուրավոր մարդկանց հետ՝ առանձին ու առանց վկաների։ Արդյունքում մեզ մոտ բավականին նյութ է կուտակվել, որոնց հիման վրա որոշ եզրակացությունների կարելի է հանգել», - հայտնել է Դմիտրի Գնատովսկին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով