ԱՄՆ–ում կանեփի եկեղեցի են կառուցել
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում բացվել է Կանեփի միջազգային եկեղեցի։ Այս մասին հաղորդում է Huffington Post պարբերականը։
Կազմակերպությունը զբաղեցրել է նախկինում լյութերանական համայնքին պատկանած հին կառույցը։ Նրա մասնակիցները մտադիր են զբաղվել կանեփ ծխելու ծիսակարգով, կազմակերպել կինոդիտումներ եւ նկարիչների, երաժիշտների եւ այլ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ անցկացնել:
Կոլորադոյում կանեփի պահպանումն ու օգտագործումը թույլատրվում է։ Քանի որ նահանգի օրենքով արգելվում է թմրանյութեր օգտագործել հասարակական վայրերում, Միջազգային եկեղեցու միջոցառումները կլինեն միայն հրավիրատոմսերով։ Կազմակերպությունը չի պատրաստվում կանեփի կամ դրա օգտագործան համար անհրաժեշտ իրերի առեւտրով զբաղվել։
Կանեփի միջազգային եկեղեցու ներկայացուցիչ Լի Մոլլոյը (Lee Molloy) հայտարարել է, որ իրենք չեն հավատում ավտորիտար կառույցներին եւ չեն հանդգնում փաստել, կարծես թե գիտեն, թե Աստծո մտքին ինչ կա։ Այս պաշտամունքի հետեւորդները կանեփը անվանում են «սուրբ ծաղիկ» եւ համարում են, որ կանեփի ծիսակարգային օգտագործումը օգնում է հասկանալ կյանքի իմաստը եւ գտնել ինքդ քեզ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը