Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Armsport.am-ը գրում է.
Երևանում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը:
Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Իսպանիայի ու Պորտուգալիայի հավաքականները: Խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Գեղեցիկ ու համառ պայքարում անցած խաղում հաղթանակի հասան Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ դառնալով մրցաշարի չեմպիոն:
Սանտի Դենիայի տղաները առավելության հասան 2-0 հաշվով: Հանդիպման իսկական հերոս դարձավ Ֆեռան Տոռեսը, որը դուբլի հեղինակ դարձավ: «Վալենսիայի» երիտասարդ խաղացողը աչքի ընկավ 35-րդ և 51-րդ րոպեներին:
Ամբողջ խաղի ընթացքում իսպանացիներն ունեին զգալի առավելություն և կարող էին հաշիվը խոշոր դարձնել: Պորտուգալիան, որը մրցաշարի գործող չեմպիոնն էր, վատ հանդիպում չանցկացրեց: Պորտուգալացիները մի քանի անգամ վտանգավոր գրոհ կազմակերպեցին և 2-0 հաշվի ժամանակ կարող էին դառնալ գոլի հեղինակ:
Եզրափակչին «Հանրապետական» մարզադաշտից հետևում էր 7150 երկրպագու:
Պորտուգալիա-Իսպանիա եզրափակչին հետևում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև մի շարքի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի Մ19 հավաքականը: Արթուր Ոսկանյանի թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ չորսական գոլ ընդունելով Պորտուգալիայից, Իսպանիային ու Իտալիայից և միայն մեկը խփելով իսպանացիներին:
Հարկ է նշել, որ այս տարի Եվրոպայի Մ21 առաջնության հաղթող նույնպես դարձել էր Իսպանիայի հավաքականը:


















































Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրո-2019-ում
Մ19 Եվրո-2019․ Հայաստանի հավաքականը 4 գոլ ընդունեց նաև Իտալիայից
Մ19 Եվրո-2019․ Պորտուգալիան շանս չտվեց Իտալիային
Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը