Փոխհրաձգություն, որի հետեւանքով զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, համոզված են ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Իսկ ահա ադրբեջանական կողմը հայտնում է, թե հայ դիպուկահարները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկատվության համաձայն, Հայաստանի զինված ուժերի դիպուկահարները կրակ են բացել «ԿամԱԶ» ռազմական բեռնատարի վրա, որը մարտական դիրքերից հեռու է գտնվել: Փամփուշտներից մեկը մեքենայի առջեւի դիմաապակուն է կպել:
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները միաժամանակ հայտնում են, որ իրենք լիովին վերահսկում են իրավիճակը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար