Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար
Համացանցի օգտատերերը կարծում են, որ Վալերի Մելաձեին հարիր չէ իր տարիքում տեսահոլովակների համար այդքան երիտասարդ աղջիկներին ընտրել։
Վալերի Մելաձեին համացանցում խիստ քննադատության են ենթարկել «Ի՞նչ ես ինձանից ուզում» («Чего ты хочешь от меня») երգի տեսահոլովակի շնորհանդեսից հետո։ Օգտատերերին դուր չի եկել, որ տեսահոլովակում սիրած աղջկա դերի համար Մելձաեն ընտրել է «Միսս Ռուսաստան – 2016» Անաստասիա Պոլխովային։ Շատերը կարծել են, որ աղջիկը չափազանց երիտասարդ է տարիքով երգչի համար։
Օգտատերերը նշել են, որ տեսահոլովակում հերոսների կերպարներում նկարահանված Մելաձեն ու Անաստասիան ավելի շատ ոչ թե սիրեցյալների էին նման, այլ հոր ու դստեր։
Ըստ սցենարի` վաղուց հարաբերությունները խզած հերոսները փորձում են վերջնականապես պարզել հարաբերությունները, ինչի համար Մելաձեն աղջկան ախոռ է տանում։
Նա նստեցնում է աղջկան ու կապում վերջինիս ձեռքերը։ Աղջիկն էլ բաց է թողնում ձիերին, գողանում է մեքենայի բանալիները, իսկ հետո վառում է տուկը։
Չնայած քննադատությանը` տեսահոլովակը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել, այնպես որ հնարավոր է` Մելաձեն չի սխալվել, այլ ճիշտ մարքեթինգային քայլ արել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը