Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան – Հադրութ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը, պնդելով, որ այդպիսով «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
Վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ծավալուն հայտարարությունը՝ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «առանձնահատուկ ուշադրություն դարձնել օկուպացված տարածքներում բանակցային գործընթացը լրջորեն վնասող գործընթացին»:
«Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է», - նաև ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու»: Խոսքը, մասնավորապես, Կապան֊Հադրութ ճանապարհի մասին է:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերով ճանապարհի հաշվարկները արդեն կան, հարցը քննարկվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մակարդակով, և եթե աշխատանքները մեկնարկեն 2020 թվականին, ապա ամենայն հավանականությամբ 2-3 տարում նոր ճանապարհը պատրաստ կլինի


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը