Ծագումով Գյումրիից երգչուհի Զառան մայրիկին երգ է նվիրել մայրենի լեզվով (տեսանյութ)
Երգչուհի Զառան այսօր նշում է ծննդյան օրը. նա դառնում է 36 տարեկան։ Այդ առիթով աստղը երկրպագուների համար անակնկալ է պատաստել՝ նոր երգ՝ «Dayê» եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակ։
Քրդերենից թարգմանաբար՝ «Dayê» նշանակում է մայրիկ։ Արտիստը խոստովանել է, որ մայրենի լեզվով այս երգի միջոցով ինքը ցանկացել է շնորհակալություն հայտնել իր կյանքի գլխավոր մարդուն սիրո, հասկանալու, աջակցության համար, որը զգում ես հարյուրավոր կիլոմետրից եւ տարբեր ժամային գոտիներում։
Զառան վստահ է՝ հենց այդպիսի կոմպոզիցաներն են մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալիս ասել այն, ինչ կա մեր սրտում։ Ցավոք, որքան մեծանում ենք, այնքան քիչ ենք ասում՝ որքան եք իրականում սիրում մեր մայրիկներին։ Այս երգը հատկապես թանկ է արտիստի համար, քանի որ գրված է մայրենի քրդերենով։
Զառան տեսահոլովակում ներկայանում է մի քանի կերպարներով։ Առաջինը ազատության ոգին է։ Նա գնում է իր ճանապարհով, փնտրում իրեն։ Երկրորդ կերպարը դիմակով է՝ ուժ, կանացի էներգիա, սեքսուալություն։ Երրորդն էթնիկական է։ Վառ, գեղեցիկ հագուստ, որում նա մարմնավորում է իր բնույթը, ազգային պատկանելությունն ու մշակույթը։
Հետաքրքրական է, որ «Dayê» երգի վրա մեծ, ինտերնացիոնալ թիմ է աշխատել։ Երաշտության հեղինակը համաշխարհային անուն ունեցող արտիստ է՝ Իսրայելից երգչուհի Յասմին Լեւին, բառերի հեղինակը քուրդ հայտնի կատարող, Թուրքիայում բնակվող Թարա Մամեդովան է, իսկ գործիքավորման վրա աշխատել են Հայաստանի լավագույն սաունդ-պրոդյուսերները՝ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը