Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է Սամվել Բաբայանին կալանքից ազատ արձակելու հարցը
Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Բաբայանը ներկա է լինելու նիստին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Սամվել Բաբայանը ցանկություն էր հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել էր նրա ներկայությունն ապահովելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ դատական այսօրվա նիստից իր ակնկալիքները մեծ են։
-Բայց, ամեն դեպքում, տեսնեք՝ դատարանն ինչ կորոշի,-հավելել է նա։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ քննչական գործողություն է կատարվել սույն գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ։
-Նա առերեսման ժամանակ նշել է, որ պարոն Բաբայանը ոչ մի առնչություն չունի հայտնաբերված այդ առարկայի հետ, ոչնչից տեղյակ չէ։ Ուրիշ որևէ գործողություն չի կատարվել,- նշել է Ա․Քալաշյանը։
7or.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար