Fox News-ի հեռուստահաղորդավար Բիլ О'Ռեյլին հեռացվել է աշխատանքից սեքս սկանդալի պատճառով
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Բիլ О'Ռեյլին հեռացվել է աշխատանքից սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների կապակցությամբ, ասվում է հեռուստաալիքի ղեկավարության հայտարարության մեջ, փոխանցում է BBC–ն։
Լրագրողի դեմ բազմիցս մեղադրանքներ են առաջադրվել սեռական ոտնձգությունների համար, ինչի հետեւանքով հեռուստաալիքի ավելի քան 50 հովանավորներ հրաժարվել են գովազդ տրամադրել նրա «О' Ռեյլիի գործոն» հաղորդմանը։
Հեռուսատաալիքի ղեկավարության վրա ճնշումները ուժեղացել են, երբ մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ О' Ռեյլիի հետ աշխատող հինգ կանայք 13 մլն դոլար են ստացել լռելու համար
Հաղորդավարն ինքը, որը հեռուստաալիքում աշխատել է բացման օրից, հերքում է բոլոր մեղադրանքները։
Հեռուստահաղորդավարին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացվել է 21st Century Fox ընկերության տնօրենների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ այդ որոշումը կայացվել է իրավաբանների հետ խորհրդակցություններից ու իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով