Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է
Աշխարհ

Die Zeit․ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքը կարող է դառնալ «Ֆրեքսիթը»

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքը կարող է դառնալ «Ֆրեքսիթը»։ Երկրում եվրոպական գաղափարը կորցնում է երբեմնի ձգողական ուժը ու դրանում մեղավոր է վերնախավը, որը իրականությունից կտրված է, գրում է ֆրանսիացի փիլիսոփա Շանթալ Դելսոնը Die Zeit-ում։

Նախագահական ընտրությունները հնարավորինս վառ արտահայտում են Եվրոպայի նկատմամբ ֆրանսիացիների վերաբերմունքը։ «Որոշակի թեկնածուին տրված յուրաքանչյուր ձայն ցույց է տալիս, թե որքանով է նա աջակցում միացյալ Եվրոպայի մասին տվյալ թեկնածուի դիրքորոշումը ու հարցումների արդյունքների նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ Ֆրանսիայում եվրոպական գաղափարը կորցնում է երբեմնի գրավչությունը»,- գրում է Դելսոնը, նշելով, որ խոսքը եվրոպական գաղափարի հենց ինստիտուցիոնալ բաղադրիչի մասին է։

«Եկեք հաշվենք ՝ Մարին Լը Պենի կուսակցությունը, որին խոստանում են ձայների առնվազն 25 տոկոսը, կոչ է անում լքել ԵՄ-ն։ Ժան Լյուկ Մելանշոնի շուրջ հավաքված ձախերը, որոնք ձայների մոտ 15 տոկոսն ունեն, այս կամ այն պատճառներով՝ նույն բանին են ձգտում։ Սոցիալիստ Բենուա Ամոնը, դարձյալ 15 տոկոսով, ուզում է նորից կազմակերպել Ֆրանսիայի պարտքերի մասին բանակցությունները, ինչը ոչ այլ ինչ է, քան եվրոյից հրաժարվելու ծրագիր։ Ստացվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիների 50 տոկոսը, այսպես թե այնպես, ուզում է ազատվել Բրյուսելի իշխանությունից»,- վերլուծում է հոդվածագիրը ։

Մյուս կողմում կենտրոնամետ Էմանուել Մաքրոնն ու հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնն են՝ երկուսն էլ վճռական եվրոպամետ դիրքորոշումներով։

Առաջին հայացքից եվրոպական հարցը նախընտրական քարոզչության կենտրոնական թեմա չէ։ «Մաքրոնը գրավում է երիտասարդ ընտրողներին, որոնք հիացած են սկանդինավյան հասարակական մոդելով, Ֆիյոնը դիմում է նրանց, ովքեր ուզում են կառուցվածքային բարեփոխումներ, Մելանշոնն ու Ամոնը «իսկական» սոցիալիզմի երկրպագուների վրա են աշխատում, իսկ Լը Պենը միավորում է այն ֆրանսիացիներին, որոնք ուզում են նվազեցնել միգրանտների ու մզկիթների քանակությունը»։

Բայց այս մակերեսային ցանկությունների ետեւում եվրոպական խնդիրներն են։ «Ֆրանսիացիները լրջորեն մտահոգված են, խաթարված է վստահությունը թե պաշտոնական Փարիզի, թե պաշտոնական Բրյուսելի նկատմամբ։ Ընդ որում այն աստիճանի, որ նրանցից մի քանիսը պատրաստ են քվեարկել Լը Պենի ու դրանով իսկ՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին,- գրում է հեղինակը,-Բանն այն է, որ ԵՄ հասցեին ֆրանսիացիների դժգոհությունները՝ լինեն դրանք սահմանների բացումը միգրանտների համար , չափազանցված ազատականացումը, թե պարտադրված գաղափարախոսությունը՝ միավորվում են մեկ հիմնական պահանջի շրջանակում՝ ԵՄ-ն դառնում է հակաժողովրդավարական ապագայի խորհրդանիշը»։

«Երբեմն քաղաքական վերնախավը կարծում է, որ մեկուսացման նկատմամբ «հասարակ մարդկանց» ձգտումը սկիզբ է առնում բարդ տնտեսական իրավիճակից։ Եվ այսօր բանավեճեր են ծավալվում, թե ԵՄ-ն ինչով է ձեռնտու քաղաքացիներին տնտեսական առումով։ Սակայն, ըստ հոդվածագրի, հակաեվրոպական կուսակցությունները անկյունում բոլորովին այլ բան են դնում՝ ինքնավարությունը, որը փողով հնարավոր չէ չափել» «Նրանք, ովքեր կարող էին քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, ուզում են, որ իրենց որոշումները հաշվի առնվեն։ Նրանք այլեւս չեն ուզում կենսամակարդակի բարձրացման դիմաց իրենց ինքնավարությունը զոհաբերել։ Նրանք ԵՄ-ին դեմ են, ոչ թե որովհետեւ Բրյուսելի գումարը նրանց չի բավականացնում, այլ որովհետեւ Բրյուսելն արհամարհում է նրանց, իսկ քննադատությունը որակում է անհաջողակների դատարկաբանություն»,- շարունակում է հոդվածագիրը ։

Այս թյուրըմբռնման մեջ քայլ առ քայլ կորում է պատմական եզակի հնարավորությունը՝ ստեղծել հիրավի միացյալ Եվրոպա։ Դելսոնի կարծիքով այդ շանսը բաց չթողնելու համար միայն մեկ հնարավորություն կա՝ ավելի բարձր վարչական մակարդակը միայն այն ժամանակ միացնել, երբ ավելի ցածր մակարդակները չեն հաղթահարում խնդիրները։ «Անհնար է լինել դեմոկրատ ու միաժամանակ անտեսել հասարակական կարծիքը։ Հենց այդ հակասությունից է ծնվել ԵՄ-ի արմատական ժխտումը։ Եվրոպական վարչական կառույցները պետք է լուրջ բարեփոխումներ անցնեն, հակառակ դեպքում դրանցից կսկսեն հրաժարվել։ Ու աղետալի խայտառակություն կլիներ, եթե մենք կորցնեինք Եվրոպայի նման գանձը միայն որովհետեւ մի քանի բյուրոկրատներ երեւակայել են, որ կարող են իշխել առանց հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու»,- ամփոփում է Շանթալ Դելսոլը։

news.am