Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Նոր» Հայաստանի կառավարության թիվ մեկ գերխնդիրը

Այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբ աստիճանաբար անցավ ցնցակաթվածը, հանրության առողջ հատվածը փորձում էր հասկանալ, թե որն է «նոր» Հայաստանի իշխանությունների թիվ մեկ նպատակը կամ միակ գերնպատակը:

ՀՀ քաղաքացիները փորձում էին հասկանալ, թե այդ ինչ խնդիր պետք է լուծեն, որ չեն կարողանում առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ խորհրդարանական բացարձակ մեծամասնության:

Ոմանք միամտաբար կարծում էին, թե գերնպատակը Արցախի խնդրի «կարգավորումն» է, բայց պարզ է, որ եթե անգամ ՀՀ իշխանությունները համաձայնեն այս կամ այն կարգավորմանը, խնդիրը լուծում չի գտնի եթե ընդհանուր հայտարարի չգան Մինսկի խմբի համանախագահող, ինչպես նաեւ մի շարք այլ երկրները:

Այնպես որ, այդ գերխնդիրը չէր կարող լինել Արցախը: Եւ մինչ հանրությունը փորձում էր հասկանալ, կռահել, իշխանություններն իրենք հուշեցին, թե որն է իրենց հիմնական նպատակը՝ Սահմանադարական դատարանի սեփականաշնորհում եւ Ստամբուլյան կոնվեցիայի վավերացում:

Առանց Սահմանադրական դատարանի եզրակացության խորհրդարանն ամենամեծ ցանկության դեպքում չի կարող վավերացնել երրորդ սոցիալական սեռ ճանաչող Ստամբուլյան կոնվենցիան:

Իհարկե, գերնպատակից բացի կան նաեւ մի շարք այլ կարեւոր նպատակներ: Բնականաբար, գերնպատակի եւ մյուս նպատակների իրագործման համար պետք է ճանապարհ հարթվեր եւ այդ շրջանակներում էլ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Այդ շրջանակներում քրեական գործեր հարուցվեցին արցախյան ազատամարտում ծանրակշիռ դերակատարում ունեցած զինվորականների, պետության կայացմանը նպաստած գործիչների նկատմամբ:

Եւ հենց այս շրջանակներում անթաքույց փորձեր արվեցին սրել հայ-ռուսական եւ հայ-իրանյան հարաբերությունները: Ավելին, ջանք ու եռանդ չեն խնայում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ լարվածություն առաջացնելու եւ խորացնելու համար:

Հիմա, երբ իշխանությունների համար տեսանելի է, թե ինչպես է հանրությունը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, նրանց պահվածքը դառնում է ավելի նյարդային: Մի կողմից ժողովրդի դիմադրությունն է նյարդայնացնում, մյուս կողմից ժամանակի պակասը: Նրանք շտապում են:

Շտապելով էլ ՀՀ արդարադատության նախարար նշանակեցին Ռուստամ Բադասյանին, որն էլ շտապելով աշխատանքից հեռացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանին, որը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:   

Շտապելով էլ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ըստ մամուլի հրապարակումների, կառուցվածքային փոփոխություններ է անում՝ ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն ստեղծելու համար։

Շտապելը շտապում են, բայց սարսափում են հանրության արձագանքից եւ հաստատումը ուշացնում են, դեռ ուշացնում են: Վարչության անունն էլ այնպիսին է լինելու, որ հնարավորին չափ քիչ մարդ կռահի, թե ինչով է այն զբաղվելու՝ Հավասար հնարավորությունների ապահովման վարչություն:

Շտապելով էլ ԿԳ սուպերնախարարը երկար հանդիպում ունեցավ Կարաբինայի հետ, շտապելով էլ տրանսգենդերին հրավիրեցին ԱԺ, եւ նա մատ թափ տալով ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից:

Պատահական չէ, որ ԱՄՆ-ից վերադարձած Մակունցը, որը ղեկավարում է իմքայլականների խմբակցությունը, շտապելով զանգահարում է պատգամավորներին, հանձնարարում` արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին կրկին գրում է մամուլը, իսկ Մակունցը լռում է:

Բարեբախտաբար իմքայլականների մեջ պարզ եւ շիտակ մտքով պատգամավորներ կան, որոնք դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, իսկ նրանց էլ հրահանգվում է լռել եւ ձայն չհանել:

Բայց լռելով հարց չի լուծվում, եւ ինչպես երեւում է հենց այս կոնվենցիայի վավերացման փորձերն էլ դառնալու են այն վերջին կաթիլը, որը երկրում կհանգեցնի բոլորովին այլ գործընթացների:

Հակոբ Ասատրյան

Top-News.am