Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)
Հայաստան

Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

Դեռևս համայնքի ջանքերը մեկտեղելու, հաշտության ուղղությամբ շարժվել ենք ջանում․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կազմակերպելու գործընթացի մասին՝ ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Հիմա պատրիարքն ապրում է, հետևաբար պետք է, որ նրա հանգստյան կոչված լինելու մասին դատարանի որոշումները և նաև այն փաստաթղթերը, ըստ որոնց, նա եկեղեցում չի ծառայել, բոլոր բժշկական փաստաթղթերը ներկայացվեն պետությանը և պետք է ցույց տանք, որ մենք հանգստյան ենք կոչել Մեսրոպ Մութաֆյանին, աթոռը թափուր է»,- ասաց նա:

Նշեց, որ դեռ այդ փաստաթղթերը պետությանը չեն ներկայացվել, իր կռիվն էլ ժամանակին դրա համար էր: «Հոկտեմբերի 26-ին արդեն որոշված էր այդ օրը: Մեկ-երկու շաբաթվա մեջ պետք է լուծվեր դա, սակայն Արամ Աթեշյանը չցանկացավ դա անել: Դրա համար մենք որոշեցինք տեղապահ ընտրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ քանի որ հիմա ընտրությունների հետ կապված ոչ մի գործընթաց սկսված չէ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն է, ինքն էլ խոչընդոտում է ընտրությունների անցկացմանը:

Հարցին՝ արդյո՞ք ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը ոչինչ չի կարող անել, նա պատասխանեց․ «Ներկայումս` ոչ: Հիմա Արամ սրբազանը տեղի չի տալիս: Հակառակ նրան, որ վեհափառը Գարեգին Բեքչյանին ճանաչեց որպես ընտրված տեղապահ, Արամ Աթեշյանը նրան չի ճանաչում»:

Դիտարկմանը, թե տեղապահի ընտրություններն էլ իրենց արդյունքը չտվեցին, Սահակ սրբազանը պատասխանեց․ «Այդ ընտրությունները մեզ համար նշանակություն ունեն, բայց Արամ սրբազանի համար դրանք նշանակություն չունեն, հետևաբար պետության համար էլ դրանք նշանակություն չունեն: Պետք է մենք դիմենք պետությանը պատշաճ ձևով և թե’ եկեղեցական իրավունքները, թե’ պետական պահանջները հարմարացնող ճանապարհ որոնենք»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ մեկ-երկու շաբաթվա մեջ նրանք պետք է որ կարողանան համապատասխան ատյաններ դիմել: «Այս գործընթացներն անխուսափելի են: Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի, ներքին պառակտում կլինի»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով Արամ Աթեշյանի` պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալու ձգտումները կապված են աթոռը շատ սիրելու հետ։ «Ցանկանում է երկարացնել գործընթացը, որովհետև պատրիարք ընտրվելու հույս չունի»,- ասաց նա:

Հիմա Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը Ստամբուլում է, հանդիպումներ է ունենում: Այսօր էլ, Սահակ Մաշալյանի խոսքով, հանդիպել է համայնքի առաջնորդների հետ, փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշումներ կան:

Անդրադառնալով համայնքում դերակատարում ունեցող անձանց կեցվածքի մասին հարցին՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Իրենք առավել շատ պետության կողմից են, և վախենում են այս իրավիճակից, շփոթված են: Քիչ ժամանակ հետո արդեն ամեն ինչ կհստակեցվի: Պետության կեցվածքն էլ կթուլանա, որովհետև հանրաքվեի արդյունքները դրական եղավ և դժվար թե խնդիր հարուցեն պատրիարքարանի ընտրությունների հետ կապված»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հանրաքվեի ժամանակ հայ համայնքի մեծամասնությունը «ոչ» է քվեարկել, հնարավո՞ր է դա լարի թուրքական իշխանություններին հայերի դեմ, նա պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ «ոչ» ենք քվեարկել: «Ոչ» չենք քվեարկել: Ո՞վ դա գիտի, գաղտնի քվեարկություն է եղել, այնպես որ հայերի մեջ և՛ «այո», և՛ «ոչ» քվեարկողներ եղել են: Դա ազդեցություն չի ունենա պատրիարքարանի ընտրությունների վրա․մեր քվեները հիսուն միլիոն քվեների մեջ 25000-ից 30 000 են»:

Մանրամասները՝ tert.am-ում