Մայքլ Փենս. Հյուսիսային Կորեան «ցանկացած հարձակման» դեպքում «ջախջախիչ պատասխան» կստանա
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան այլ երկրի վրա «ցանկացած հարձակման» դեպքում «ջախջախիչ պատասխան» կստանա: Հայտարարությունը կատարվել է ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի տախտակամածին, որը կառանված է Ճապոնիայի Յոկոսուկա նավահանգստում, հայտնում է AFP-ն:
«Նրանք, ովքեր ցանկանում են վիճարկել մեր վճռականությունը եւ պատրաստականությունը, պետք է իմանան, որ սովորական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կկործանվի Ամերիկայի ջախջախիչ եւ արդյունավետ պատասխանով»,- նշել է նա:
«Հորիզոնում մեծ ամպեր են կուտակվել»,- պատկերավոր արտահայտվել է Փենսը՝ խոսելով Դոնալդ Թրամփի «վերջնագրին» ենթարկվելու Հյուսիսային Կորեայի իշխանությունների հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան կատարել է հրթիռային հերթական փորձարկումները: Փորձարկումներից առաջ մի քանի օր Վաշինգտոնը եւ Փհենյանը կոշտ հայտարարություներ են փոխանակել, որը հասել է նրան, որ ապրիլի 11-ին Դոնալդ Թրամփը խոստացել է «հյուսիսկորեական խնդիրը լուծել»:
«Հյուսիսային Կորեան անախորժություններ է փնտրում: Եթե Չինաստանը որոշի օգնել, դա հրաշալի կլինի: Եթե ոչ, մենք խնդիրն ինքներս կլուծենք՝ առանց նրանց: ԱՄՆ»,- ԱՄՆ նախագահը «Թվիթերի» միջոցով նման ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային եւ ամբողջ աշխարհին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը