Մոսկվան խնդիրներ չի տեսնում Աբխազիայով դեպի Հայաստան տրանզիտը վերականգնելու հարցում. Լավրով
Ռուսական կողմը ոչ մի խնդիր չունի, որ Աբխազիայով դեպի Հայաստան ու Վրաստան բեռների տարանցումը վերականգնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է Աբխազիայից Հայաստան բեռների տարանցման վերականգնման հարցում, հաղորդում է «Sputnik Աբխազիա»-ն։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի կողմից հարցը լուծելու հետ կապված խնդիրներ չկան։
Նրա խոսքով՝ դրա համար նույնիսկ իրավական հիմք կա։ «Դրանք պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ 2011 թվականին»։
«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցման վերականգնման հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն ասել է, որ ինքը դեմ չէ դրան։ Այդ պատճառով էլ դա արդեն մեզանից կախված չէ, այլ մյուս երկրներից, որտեղ տարանցումը պետք է լինի»,-հավելել է նախարարը։
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի խոսքով՝ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ «Դա կօգնի ունենալ լրացուցիչ միջոցներ, ես չեմ կասկածում, որ գործընթացի հարցը կարող է լուծվել»,-ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան