Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իջեւանյան դեպքերը եւ Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը

Ցինիզմը լավ է, անգամ հասկանալի՝ որոշակի սահմանների մեջ: Երբ ցինիզմը դուրս է գալիս սահմաններից, վերածվում է անհամության, վերածվում է լպիրշության: Երբ իշխանությունը հայտարարում է, թե մենք կարող էինք փողոց փակել, իսկ դուք՝ ոչ, երբ ասում է, թե մենք կարող էինք դուռ ջարդել, իսկ դուք՝ ոչ, ամեն ինչ անհամանում է եւ վերածվում աբսուրդի թատրոնի: 

Գուցե խորհրդանշական է, որ փայտահատների բողոքի գործողությունը ճնշելուց հետո Նիկոլ Փաշինյանը Իջեւանի կենտրոնում փոքրիկ ռազմական շքերթ անցկացրեց՝ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ղեկավարությամբ: Այդ շքերթը տեսան իջեւանցիները, տեսան արարատցիներն ու սիսիանցիները, մեղրեցիներն ու նոյեմբերյանցիները, տեսան երեւանցիները եւ որոշակի հետեւություններ արեցին;

ՀՀ քաղաքացին լսեց վարչապետին, որը ոստիկանությանը հանձնարարում էր ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Հայաստանը տեսավ, որ այդ հանձնարարականից հետո մտան իջեւանցիներիչ տները կեսգիշերն անց, լուսադեմից առաջ եւ երեխաների ներկայությամբ, ստորացնելով մարդուն, կիսամերկ բերման ենթարկեցին:

Եւ սա այն մարդու իշխանության օրոք, որը խոստանում էր պահպանել մարդու իրավունքները, լսել մարդուն, Հայաստանը դարձնել ժողովրդավարական, որը իշխանության էր եկել փողոց փակելով, դուռ կոտրելով, կամուրջ գրավելով: 

Իջեւանցիներն ասում են, թե ի՞նչ երեսով է հիմա Նիկոլը տուն գալու: Ասում են փայտը հեչ, առանց փայտ կտրելու էլ մի կերպ յոլա կգնանք, ծայրահեղ դեպքում խոպան կգնանք, բայց Նիկոլը մեզ ծեծելուց, ջարդելուց, վիրավորելուց հետո ինչպես է տուն գալու, ինչպես է մեր աքերին նայելու, ինչպես է հարեւանի տղաների աչքերին նայելու:

Իջեւանում եւ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում Նիկոլ Փաշինյանին այսօր չեն հասկանում: Իջեւանցիների փոքրաթիվ ցույցը, ոստիկանների հետ փոքրիկ բախումը ուռճացվեց եւ մեծ պատմության վերածվեց, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը մոտ տասը տարի առաջ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ կոչ էր անում զինվել, իսկ հոգին փառավորվում էր, որ իրավապահներից վահաններ էին խլում:

Այսպես չի կարող լինել: Վարչապետը այսօր, երբ դատապարտում է ոստիկանների նկատմամբ ուժի կիրառումը, դրանից առաջ պետք է ներողություն խնդրի բոլորից, եւ հատկապես մարտի մեկի զոհերի ծնողներից եւ հարազատներից ու հայտարարի, թե դատապարտում է նաեւ 2008թ. մարտի մեկին արած հենց իր հայտարարությունները: Առանց այս ներողության, իսկապես անհասականլի է մի խումբ իջեւանցիներին ազատությունից զրկելու նրա վճռականությունը:

Ժողովուրդը, ՀՀ քաղաքացին չի հասկանա նրան, ով ասում է, թե ինձ կարելի էր, իսկ ձեզ՝ ոչ: Իջեւանցին, վանաձորցին, գյումրեցին նրան չեն հասկանա: Չեն հասկանա եւ չեն հասկանում:

Հիմա Իջեւանում ժողովուրդը մտածում է, թե ինչո՞ւ հիմա չի կարելի փակել Հայաստան-Վրաստան գլխավոր մայրուղին, իսկ մեկ տարի առաջ ոչ միայն կարելի էր, այլ ողջունելի: Մտածում են եւ չեն հասկանում:

Իջեւանցին մտորում է, թե ինչու իրենց նկատմամբ այսքան դաժան վարվեց վարչապետ Փաշինյանը, որը մեկ տարի առաջ փորձում էր անցնել ոստիկանական փշալարերի վրայով, ռադիոտուն էր գրավում, գնացքների աշխատանքը կասեցնում, տասը տարի առաջ կոչ անում զինվել ոստիկանների դեմ կռվի համար, իսկ հիմա մի բուռ իջեւանցիների ինքնապաշտպանությունը որակում է ծանր հանցագործություն:

Վարչապետը պետք է կողմնորոշվի: Վարչապետը պետք է բաց տեքստով խոսի հանրության հետ: Նա պետք է հայտարարի, որ ինքը 2008թ. մարտի 1-ին սխալ է վարվել, ոչ ճիշտ հայտարարություններ եւ հակաօրինական կոչեր արել կամ չգնա այդ քայլին, բայց նաեւ հայտարարի, որ ճիշտ են վարվել ոստիկաններին հարվածած իջեւանցիները եւ իրավապահ համակարգին կոչ անի ազատ արձակել նրանց, որից հետո նրանց արագ տարբեր պաշտոններ մվիրի:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am