Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաշինյանը միֆը ուզում է իրականություն դարձնել. դատավորների դիմադրությունը աջակցության կարիք ունի

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ստեղծել էր այն միֆը, թե Հայաստանի բոլոր դատավորները գործադիր իշխանության կամակատարներն են, և երբ վարչապետ դարձավ պատրաստվում էր վայելել դատավորներին իր կամքը թելադրելու իշխանամոլական հաճույքը։ Գործադիրի թելադրանքով երկրորդ նախագահին կալանավորելու դատավարությունը յուղի պես անցավ, սակայն վերաքննիչ դատարանում իր ուզած արդյունքը չստանալով, երբ մեկ էլ երկորդ նախագահը ազատություն ստացավ, շոկ ապրեց տեսնելով որ միֆն ու իրականությունը չեն համընկնում, որ ոչ բոլոր դատավորներին կարող է ստիպել իր ուզածը անել։ Եվ ահա, անցած տարվա օգոստոսի 17֊ի հանրահավաքին, երբ մատ թափ տվեց դատավորների վրա թե քանի գլուխ ունեք որ ուզածս չկատարեք, Հայաստանում սկիզբ առավ իրական հեղափոխություն՝ մի քանի դատավորների դիմադրությունը գործադիր իշխանության ճնշումներին, և եթե այս հեղափոխական դիմադրությունը հաղթանակի, Հայաստանում դատական իշխանությունը ամբողջությամբ կարող է անկախություն ձեռք բերել։

Սակայն դիմադրությունը դժվար է լինելու, Փաշինյանը փսիխոպատի հետևողականությամբ իր ստեղծած միֆը ուզում է իրականություն դարձնել։

Դատական համակարգի անկախության դիրքերը պաշտպանելու ծանրությունը ընկավ Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա, ով կարողացավ դիմանալ և դիմադրել գործադիր և օրենսդիր իշխանությունների բիրտ ճնշումներին՝ ոստկանություն, ԱԱԾ, պատգամավորներ, դատարանի դուռ փակող ամբոխ, ՍԴ֊ում ներդրված տրոյական ձիու սադրանք և վերջապես հայտնվեց կուկլովոդը՝ վարչապետի հարցազրույցը, որի փողոցային անինտելեկտուալ խոսքին Հրայր Թովմասյանը հակադրեց մտավորական, հավասարկշռված, մասնագիտական հարցազրույցը(երկու հարցազրույցներն էլ մեկնաբանություններում)։ Մի մեջբերում Թովմասյանի խոսքից.

«Ի տարբերություն քաղաքական իշխանությունների, դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ: Դա կարող է լինել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այնտեղ քաղաքական թիմ է և ամբողջ քաղաքական թիմը՝ գործադիրի հետ, պառլամենտական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվություն է կրում: Դատական իշխանության պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում: Գործադիր իշխանությունում ցանկացած նախարար նաև համաչափ պատասխանատվություն է կրում ողջ գործադիր իշխանության համար և եթե կողքի նախարարը վատ է աշխատել, ապա դրա պատասխանատվություն կրողը նաև ինքն է, ինչը չի կարելի ասել դատական իշխանության նկատմամբ, որովհետև որևէ ազդեցություն չունի այս դատավորը, թե կողքի դատավորը վատ է աշխատել, կաշառակեր է, խելքը չի հասնում, արդարադատությունը պատշաճ չի իրականացնում և այլն»:

Մի հարց բոլոր նրանց ովքեր մասնակցում են Փաշինյանի արշավին, այն փաստաբանները, լրագրողները, պատմաբանները, բժիշկները, ճարտարապետները և այլն, ովքեր հայտարարում են թե ամբողջ դատական համակարգը կոռումպացված է, ինչպե՞ս կընդունեին եթե լսեին՝ բոլոր բժիշկները փողամոլ ղասաբներ են, բոլոր պատմաբանները կեղծարար են, բոլոր լրագրողները ծախված ստախոսներ են, բոլոր ճարտապետները անբարեխղճ են, բոլոր փաստաբանները կոռուպցիայի միջնորդ են և այլն։ Եթե իրենք իրենց իրոք այդպիսին չեն համարում, պետք է որ նեղվեն, և պետք է որ ավելի նեղվեն, երբ իրենց բարեխիղճ աշխատանքը զրպարտեն։

Անաչառ դատավորը այսօր ամենանպաշտպան իշխանությունն է, ում կարող են փռել ասֆալտին ոստիկանի անհոգ հայացքի ներքո։
Ուրեմն, եթե Հայաստանում ժողովրդավարությամբ մտահոգ անձինք կան ովքեր հավատում են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հիմքը անկախ դատական համակարգն է, պետք է ակտիվորեն պաշտպանեն այն դատավորներին ովքեր հետևողականորեն դիմադրելով գործադիր իշխանության ճնշումներին կերտում են դատական իշխանության անկախությունը:

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում