Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)
Աշխարհ

Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում

Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց հետաքրքիր հոդվածը հետապնդումների եւ խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:

Սա կարեւոր բացահայտում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, որ Թուրքիայում մեծ հանդուրժողականություն կա հրեաների հանդեպ եւ նրանք ապրում են մի ժողովրդավարական հասարակությունում, որտեղ պաշտպանված են նրանց քաղաքացիական եւ կրոնական իրավունքները: Թուրքական այս քարոզարշավը երկու նպատակ է հետապնդում՝ գոհացնել Իսրայելի ղեկավարներին եւ Ամերիկայի հրեաներին, որպեսզի նրանք պաշտպանեն թուրքական շահերը Վաշինգտոնում եւ ստանալ ամերիկացի հրեաների քաղաքական լոբբինգի աջակցությունը Վաշինգտոնում՝ հակազդելու Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին:

Թուրքիայի կառավարությունը 1992 թ. մեծ շուքով ոգեկոչեց Իսպանիայից հրեաների փախուստի եւ Թուրքիա տեղափոխվելու 500-ամյակը: Անկարան այս կեղծ պատմության քարոզչության մեջ ներգրավեց հրեական համայնքի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ գլխավոր ռաբբիին: Երբ այն ժամանակ ես մի խմբագրական գրեցի, բացահայտելով այդ տոնակատարության կեղծիքները, մի նամակ ստացա ոգեկոչման միջոցառումների ղեկավարի կողմից հետեւյալ հարցադրմամբ՝ ինչու եմ ուզում ստվեր գցել իրենց տոնակատարության վրա: Հետաքրքիր է, որ հրեա ղեկավարը չէր վիճարկել իմ հոդվածում ներկայացված փաստերը՝ Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ հրեաների հետապնդման վերաբերյալ:

Բուլութի հոդվածը կարեւոր է, որովհետեւ այն նկարագրում է հրեաների հետապնդումները ոչ թե դարեր առաջ, այլ մեր օրերի «ժամանակակից» Թուրքիայում… Հոդվածն սկսվում է թուրքական «Միլիյեթ» թերթի մի նյութից, որը տեղեկացնում է, որ տասնյակ պատմական սինագոգեր «հավերժ անհետանալու վտանգի տակ են հայտնվել»: Այդ սինագոգերի անհետացման հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի հրեական համայնքի մեծ մասի փախուստն է երկրից՝ փրկվելու «համակարգված խտրականությունից եւ բռնի թուրքացման ու իսլամացման քաղաքականությունից»: Բուլութը տեղեկացնում է, որ 1923թ. Թուրքիայի Հանրապետության սկզբին, երկրում կար 81 454 հրեա: Այդ թիվը նվազել է եւ հիմա «ավելի քիչ է, քան 15 հազարը»: Համաձայն Բուլութի՝ հրեական դպրոցներից վերջինը փակվել է թուրքական կառավարության կողմից 1937 թվականին:

Ստորեւ ներկայացված է հրեաների եւ ոչ թուրք փոքրամասնությունների դեմ վերջին տասնամյակներում թուրքական հետապնդումների եւ խտրականության գլխավոր դրվագների ցանկը, որը կազմել է թուրք լրագրող Բուլութը.

– 1934 թ.ընդունված «Ընտանիքի մասին» թուրքական օրենքն ստիպում էր հրեաներին եւ ոչ թուրքերին հրաժարվել իրենց ազգային անուններից եւ ընդունել թուրքական հնչեղության անուններ:

– «Հրեաները զրկվել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից առնվազն երեք անգամ՝ 1923, 1925 եւ 1927 թվականներին»: Բուլութը նաեւ նշում է, որ «Հոլոքոստի ժամանակ, Թուրքիան իր դռները բացեց շատ քիչ թվով հրեաների եւ քաղաքական փախստականների առջեւ եւ նույնիսկ քայլեր ձեռնարկեց կանխելու հրեաների ներգաղթը 1937 թվականին»:

– Ատելության քարոզը եւ հակասեմական մեկնաբանությունները լայն տարածում ունեն թուրքական հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում: Թուրքիայի Հանրապետությունում արգելված է հրեական համայնքի կողմից Իսրայելի աջակցությանն ուղղված գործունեությունը:

– Թուրքական կառավարությունը գաղտնի կոդային թվերով նշել է հրեական, հայկական եւ հունական ծագում ունեցող անձանց: Այսպիսով` կառավարությունը կարող է անհրաժեշտության դեպքում հետեւել նրանց եւ բացահայտել նրանց տվյալները:

– «Օրենքներ, որոնք արգելեցին հրեաներին եւ մյուս ոչ մահմեդականներին որոշակի մասնագիտություններ ընտրել». Թուրքիայի Հանրապետությունը արգելեց փոքրամասնություններին պետական պաշտոններ զբաղեցնել: Ըստ Բուլութի՝ «հազարավոր ոչ մահմեդականներ կորցրեցին իրենց աշխատատեղերը»:

– Արգելք հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուների կիրառման: «Քաղաքացին խոսում է թուրքերեն» արշավն սկզբնական տարիներին հիմնականում թիրախավորել էր հրեական համայնքը՝ համաձայն թուրքական հրեաների ականավոր մասնագետ Ռիֆաթ Բալիի:

– «Արեւելյան Թրակիայի հրեաները ջարդերի թիրախ էին դարձել 1934 թ. հունիսի 21-ից հուլիսի 4-ը: Դրանք սկսվեցին հրեական բիզնեսը բոյկոտելով, որին հետեւեցին ֆիզիկական հարձակումները հրեաներին պատկանող շենքերի վրա, որոնք սկզբում թալանվում էին, իսկ հետո կրակի մատնվում: Հրեա տղամարդկանց ծեծում էին, իսկ որոշ հրեա կանանց՝ բռնաբարում: Իրադարձությունների նման ընթացքից ահաբեկված՝ ավելի քան 15 հազար հրեա լքեց տարածաշրջանը»:

– Ոչ մահմեդականների զորակոչը թուրքական բանակ (1941-42): «1941 թ. ապրիլի 22-ին, 12 հազար ոչ մահմեդական (հայտնի նաեւ որպես «քսան դասեր»), ներառյալ հրեա տղամարդիկ, նույնիսկ կույր եւ հաշմանդամ, զորակոչված էին: Սակայն ակտիվ ծառայությամբ զբաղվելու փոխարեն, նրանց ուղարկում էին աշխատանքային գումարտակներ, սարսափելի պայմաններում կառուցելու ճանապարհներ եւ օդանավակայաններ: Այդ անտանելի պայմաններից նրանց մի մասը մահանում էր, մյուսներն էլ վարակվում տարբեր հիվանդություններով»:

– «1942 թ. նոյեմբերի 11-ին, Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին», որը հարկ վճարողներին բաժանում էր չորս խմբի, ըստ իրենց կրոնական պատկանելության՝ մահմեդականներ, ոչ մահմեդականներ, հավատափոխներ («դյոնմե»), այսինքն Sabbatean աղանդի հրեաներ, որոնք ընդունել են իսլամը, եւ օտարերկրյա քաղաքացիներ: Թուրք մահմեդականների միայն 4.94 տոկոսն է ստիպված եղել ունեցվածքի հարկ վճարել: Հրեաներից հետո ամենածանր հարկերը դրված էին հայերի վրա: Մտավորական Բասաք Ինչեի խոսքերով՝ «հիմնական նպատակը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր, եւ ոչ մահմեդական բուրժուազիայի փոխարինումը նրանց թուրք գործընկերներով»:

– «1955 թ. սեպտեմբերի 6-7-ին, ոչ մահմեդական համայնքների դեմ Ստամբուլում կառավարության հրահրած հարձակումների ժամանակ, թուրք խուժանը ավերեց քաղաքի հունական, հայկական եւ հրեական թաղամասերը, ոչնչացնելով եւ թալանելով նրանց սրբավայրերը, տները, ձեռնարկությունները, գերեզմանոցները եւ դպրոցները:

– «Հրեաների սպանությունները. երբ 2003 թ. օգոստոսի 2-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասի իր գրասենյակում դաժանաբար սպանվեց 39-ամյա հրեա ատամնաբույժ Յազեֆ Յահյան, Ստամբուլում բազմաթիվ հրեա իրավաբաններ եւ բժիշկներ հանեցին իրենց գրասենյակների ցուցանակները՝ Յահյայի ճակատագրին չարժանանալու համար»:

Հրեաների եւ մյուս փոքրամասնությունների շարունակական հետապնդումների եւ հալածանքների այս ցանկը պետք է ուղարկվի միջազգային լրատվամիջոցներին ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը խեղաթյուրում է իր չարագործությունների երկար ցանկը Թուրքիայում հրեական համայնքի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Ամոթալի է, որ Իսրայելի կառավարությունը նույնիսկ քննադատական մի բառ չի ասում Թուրքիայում իր հրեա հայրենակիցների նման հետապնդումներին ի պատասխան: Ընդհակառակը, իսրայելցի պաշտոնյաները, վախկոտի պես ենթարկվում են Թուրքիայի ճնշումներին՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը եւ արգելելու մարդկության դեմ այս հանցագործությունը Իսրայելի հեռուսատատեսությամբ եւ գիտաժողովներում:

news.am