ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Հս. Կորեային խորհուրդ է տվել «կռիվ չսկսել»
Միացյալ Նահանգները ցանկություն չունի պատերազմելու Հյուսիսային Կորեայի հետ, ուստի՝ Փհենյանը պետք է վերջ տա Վաշինգտոնի դեմ ուղղված սադրանքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ մեկնաբանելով հյուսիսկորեական կողմի ջերմամիջուկային պատերազմի մասին նախազգուշացումը:
«Ես միայն մի ուղերձ ունեմ Հյուսիսային Կորեայի համար. Միացյալ Նահանգները կռիվ ման չի գալիս, ուստի՝ մի՛ փորձեք այն սկսել: Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ չպետք է մեզ առիթ տա, այդ դեպքում մենք պատերազմելու պատճառ չենք ունենա»»,-մեջբերում է tass.ru-ն Հեյլիի խոսքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Պաշտոնյան նկատել է, որ Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն ագրեսիվ բնույթ են կրում և որ Փհենյանը պատրաստ է արձագանքել «ԱՄՆ-ի այդքան տենչած պատերազմին»:
Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը