Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Այս ամենից հետո ինչպե՞ս է Փաշինյանը մտնելու Իջեւան

Չորեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ:

Ի դեպ, հենց կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից դժգոհեց, թե ինչու է ձերբակալվածների թիվը քիչ եւ նշեց, թե քանի հոգի պետք է բերման ենթարկվեն կամ ձերբակալվեն, որից հետո ոստիկանները ներխուժում են իջեւանցիներից առնվազն երկուսի տուն եւ ամենալկտի եւ ցինիկ ձեւով բերման ենթարկում երկու երիտասարդի:

Իջեւանում այս մասին լավ գիտեն: Իջեւանցիները դեռ փորձում են հասկանալ ում հետ գործ ունեն եւ ինչ պետք է անեն: Ի դեպ, 22 անձանցից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 4 անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի կարգավիճակ:

Եւ ամենակարեւորը՝ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը թիվ է ասել՝ այն պետք է կատարվի: Վերադարձ հին եւ ոչ բարի սովետական տարիներ:

Հատուկ ընդգծենք, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եւ ոչ մի ղեկավար՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ոստիկանությունից չեն պահանջել այս կամ այն դեպքից հետո ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Այս ավանդույթը խախտվեց: 

Հավելենք, որ ձերբակալվածներին ներկայացվել են բավական ծանր մեղադրանքներ, որի հետեւանքով իջեւանցի մի քանի տասնյակ երիտասարդ տարիներ շարունակ անցկացնելու են բանտում:

Եւ ինչպես սովետական տարիներին, հայտարարում են, թե բողոքողները ժողովրդի կարծիքը չէին արտահայտում, այլ մի խումբ անձանց: Իսկ ո՞վ է ասում, թե բողոքողներն ամբողջ Իջեւանի կարծիքն էին արտահայտում: Նրանք կոնկրետ հարց են բարձրացրել՝ ինչու ոմանք կարող են ծառ կտրել, իսկ իրենք՝ ոչ: Ընդամենը: Պատասխան տվեք այդ հարցին եւ ոչ թե մարդուն հասցրեք այնտեղ, որ միջպետական ճանապարհ փակի, որը, ի դեպ, սովորել են հենց գործող վարչապետից:

Եւ հիմա իջեւանցիներին մի հարց է հուզում՝ ինչպե՞ս է իրենց համաքաղաքացի Նիկոլ Փաշինյանը նայելու իջեւանցիների աչքերին, ինչպես է մտնելու քաղաք եւ ինչ է ասելու իրենց:

Ի դեպ, ծառահատումներին դեմ են նաեւ հենց իջեւանցիները, բայց նույնիսկ նրանք ովքեր դեմ են, չեն հասկանում, թե ինչու նման վերաբերմունքի արժանացան նրանք, ովքեր իրենց ընտանիքները երկար տարիներ պահում էին փայտի վաճառքով, եւ ինչու ոմանք կարող են փայտ վաճառել, իսկ մյուսները՝ ոչ: Եւ իջեւանցիներին հուզող ամենակարեւոր հարցը՝ ինչու Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ նշեց եւ հրահանգեց ձերբակալել բոլորին:

Ընդամենն օրեր առաջ Երեւանում հականիկոլական ցույց եղավ, որից Փաշինյանը որեւէ հետեուևթյուն չարեց: Օրեր առաջ Իջեւանում բոքոքի գործողություն էր, որը տնտեսական պահանջ էր պարունակում, բայց իրավապահների գործողության հետեւանքով վերաճեց հականիկոլական բողոքի գործողության: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասում է, թե տեղի ունեցածը մի քանի անձի կողմից կազմակերպված սադրանք է: Իրականում այս ամենի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է իր արած աշխատանքով, իր հռետորաբանությամբ, իր անհասկանալի նկրտումներով:

Վարդան Մխիթարյան

Top-News.am