Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում
Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում։
Թեկնածուների մեջ են՝ Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը (Իրավունք), IT փորձագետ, ՌԳԱ թղթակից-անդամ, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը (Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, կիբեռանվտանգություն), հանրահռչակ գիտնական, ՌԳԱ թղթակից-անդամ, Intel Fellow (Intel-ի վաստակավոր հետազոտող) կոչման արժանացած Բորիս Բաբայանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում)։ Ինչպես նաեւ.
Լեւոն Աղանեսի Պետրոսյանը՝ կիրառական մաթեմատկիա եւ ինֆորմատիկա
Գեւորգ Վարդգեսի Դանիլյանը՝ միջուկային ֆիզիկա
Արամ Հենրիխի Գալստյանը՝ գյուղատնտեսական արտադրանքի պահում եւ վերամշակում
Միշիկ Հայրազատի Ղազարյանը՝ ֆիզիկա
Ալեքսանդր Հովհաննեսի Վատուլյանը՝ մեխանիկա
Լյովա Անդրեյի Բեկլարյանը՝ մաթեմատիկա
Վարազդատ Հմայակի Ղազարյանը՝ էներգետիկա
Գեւորգ Հրանտի Քոչարյանը՝ երկրաֆիզիկա
Սերգեյ Էդուարդի Ոսկանյանը՝ աբդոմինալ վիրաբուժություն
Մարինե Մովսեսի Թանաշյանը՝ նյարդաբանություն
Էռնեստ Արամի Բազիկյանը՝ ատամնաբուժություն եւ դիմածնոտային վիրաբուժություն
Կարեն Կարենի Կյուրեղյանը՝ վիրուսաբանություն
Կարեն Ալբերտի Եղիազարյանը՝ տրամվատոլոգիա եւ օրթոպեդիա
Վիկտոր Իվանի Դանիլով-Դանիլյանը՝ ոռոգում, ջրային եւ անտառտնտեսություն։
«Ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է. ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար առաջադրվել է 328 թեկնածու (4,32 թեկնածու մեկ թափուր տեղի համար), 171 թղթակից-անդամի թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու (8,78 թեկնածու մեկ թափուր տեղի համար)»,- Ֆեյսբուքի գրառման մեջ տեղեկացրել է ՌԳԱ փոխնախագահ Ալեքսեյ Խոխլովը։ Նրա տվյալներով՝ կանայք ակադեմիկոսի թեկնածուների մեջ 4 տոկոս են կազմում, թղթակից-անդամները՝ 13 տոկոս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը