Լարված իրավիճակ Իջևանում. Ի նշան բողոքի փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը
Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անցնել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին երեկ իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։
Ոստիկանները միջամտեցին, որպեսզի ճանապարհը բացեն։ Մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացել ճանապարհահատվածին։
Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհահատվածը, այն ամբողջությամբ բաց չէր, բայց մեքենաները կարողանում էին անցնել։
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին երեխաները։
Իջևանցիներից մեկը հակադարձեց ԱԱԾ տնօրենի այն պնդմանը, թե ակցիաները «փայտի բիզնեսով» զբաղվող անձինք են կազմակերպել, նշեց իրենք աշխատանք են ուզում. «Ես չեմ ուզում փայտի բիզնեսով ապրեմ, ուզում եմ օրական 5000 դրամ աշխատավարձ ստանամ, ապրեմ։ 6 ամիս է զորացրվել եմ, աշխատանք չկա»։
Այս պահին ճանապարհահատվածը բաց է։
Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։ Ժամանել է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ