Հայաստանցի միայնակ հորը սպառնում է Ռուսաստանից վտարումը՝ առանց երեք երեխաների
Լիպեցկում Հայաստանի 48–ամյա քաղաքացուն, ով միայնակ դաստիարակում է երեք երեխաներին, Ռուսաստանից վտարում է սպառնում։
Գուրգենը (անունը փոխված է), ով Հայաստանից Լիպեցկ է տեղափոխվել տասնհինգ տարի առաջ, մինչև վերջերս ամուսնացած է եղել լիպեցկցի մի կնոջ հետ։ Տղամարդու խոսքերով՝ ընտանիքում անախորժությունները այն պատճառով են եղել, որ նախկին կինը «սիրել է ման գալ»։ Պաշտոնական ապահարզանի ժամանակ դատարանը որոշում է կայացրել երեխաներին թողնել հոր հետ,– գրում է Լիպեցկի «Կոմսոմոլսկայա պռավդան»՝ նկարագրելով այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է տղամարդը։
«Բարդ իրավիճակը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի քաղաքացին ապրում է Ռուսաստանում՝ անօրինական կարգով. նա չի կարողացել ձեւակերպել փաստաթղթերը, եւ Ռուսաստանում գտնվելու օրինակ ժամկետը լրացել է։ Նա չի կարող օրինական աշխատել, օրվա ապրուստը վաստակում է մանր–մունր գործեր անելով։ Այժմ նրան, իր մտավոր հետամնաց մոր հետ, ում փաստաթղթերը նույնպես կարգին չեն, ցանկացած պահի կարող են արտաքսել երկրից որպես անօրինական ներգաղթյալների։ Եվ այսպիսով, երեք երեխաները, որոնց կերակրում եւ դաստիարակում է հայրը, կարող են որբ մնալ՝ ծնողներ ունենալով հանդերձ։ Եվ այդ ժամանակ նրանց իրավունքները հաստատ կոտնահարվեն»,– գրում է պարբերականը։
Տղամարդն ինքը, փաստաթղթերի հետ կապված իրավիճակը բացատրում է անհաջողությունների շարանով եւ պաշտոնյաների՝ իր դիմումներին արձագանքել չցանկանալով։ Գուրգենի խոսքերով, եթե ինքը չկարողանա լուծել իր խնդիրները ներգաղթի ծառայության միջոցով, բողոքով դիմելու է Վլադիմիր Պուտինին։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան