Դատավորին հետապնդման ենթարկելը իշխանության վերջնական պարտությունն է
Ամեն ինչ կարող էինք պատկերացնել, բայց որ նոր Հայաստան խոստացող իշխանությունները իննսունականների սկզբներին մետրոպոլիտենի կայարաններում երիտասարդների գրպանը թմրանյութ գցող միլիցիաների ոճով դատավոր կհետապնդեն, չէինք կարող երեւակայել:
ՀՔԾ-ն հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած եւ նրան կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկվել եւ կնիքվել է «ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում»:
Եւ թե այդ ինչ գործ է, որի շրջանակներում դատավորի աշխատասենյակ են խուզարկում՝ մնում է անհայտ:
Դավիթ Գրիգորյանը նշել է, որ գործողություններն իրականացվել են համապատասխան որոշումների հիման վրա, որոնք իր կողմից կվիճարկվեն։
Իսկ հանրության առողջ հատվածի համար ամեն ինչ պարզ է: Վենետիկի հանձնաժողովի զեկույցին իշխանությունները, որոնք խոստանում էին ազատական բարեփոխումներ, արդարության եւ ազատության հաստատում, պատասխանեցին, փաստաբան Երվանդ Վարոսյանի ձեւակեպրմամբ, դատավորի գրպանը «պլան» գցելով:
Սա արդեն իշխանությունների վերջնական պարտությունն է, որի արձանագրումն ընդամենը կարճ ժամանակի հարց է: Մնում է ընդամենը մեկ հարց՝ «Իմ քայլում» չկա՞ն ադեկվատ պատգամավորներ, որոնք փորձեն կանխել այս ամենը:
Ի վերջո, շուտով դատավորին հետապնդման ենթարկելու համար մեր երկիրը եւս մեկ ապտակ է ստանալու, որի հետեւանքները հաղթահարելը շատ դժվար կլինի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար