Ֆրանսուա Ֆիյոն․ Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար
Հայկական ծագումով ֆրանսիացիները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով։ Այս մասին Nouvelles d'Arménie–ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։
Ֆիյոնի խոսքով ինքը նույնպես մտահոգված է իրավիճակով։ «2016-ի ապրիլին Հարավային Կովկասը նորից բռնկվեց։ Միջազգային համայնքի անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը։ Մահաբեր հարձակումը ավարտվեց անկայուն հրադադարով»,- ասել է Ֆիյոնը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար։ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ»,- նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան