Ճաքել է Գրենլանդիայի ամենախոշոր սառցադաշտը
NASA-ի լուսանկարները ճաք են բացահայտել Գրենլանդիայի Պետերման սառցադաշտի վրա, ինչը, հետագա մեծացման արդյունքում, կարող է հանգեցնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հսկայական այսբերգի ի հայտ գալուն։
Սառցադաշտի չափսերը 70x15կմ է, ճաքը անցնում է հենց մեջտեղով։ Սկզբում գիտնականները ենթադրել են, որ այն կարող է վկայել նոր կղզու ձեւավորման մասին, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սառցադաշտի մի մասը կարող է առանձնանալ եւ ազատ լողալ։Սովորաբար ճաքերը գոյանում են սառցադաշտի ծայրերին, սակայն այս անգամ այն համարյա մեջտեղով է անցնում։
Առանց հետագա հետազոտությունների դժվար է վստահաբար ասել, թե ինչպես է ճաքը գոյացել, բայց ինչպես նշում են գիտնականները, ամենայն հավանականությամբ, պատճառը մեջտեղում շելֆի բարակելն է։ Բացի այդ, ճաքը գտնվում է մինչ այդ գոյացած ճաքից ոչ հեռու։ Եթե դրանք հանդիպեն, սառցադաշտի ճեղքումը անխուսափելի կլինի։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը