Իշխանությունները թույլատրել են հայկական եկեղեցի կառուցել Չելյաբինսկում
Չելյաբինսկում հավանություն են տվել առաջին հայկական եկեղեցու կառուցմանը։ Այն կկառուցվիԿուրչատովի շրջանի Բեյվելի փողոցում։ Թույտվությունը ստորագրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան, տեղեկացնում է «Չելյաբինսկ օնլայն»-ը։
Փաստաթուղթը հրապարակվել է Չելյաբինսկի վարչակազմի պաշտոնական կայքում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը թույլ է տվել եկեղեցին կառուցել հանրային լսումների հիման վրա, որոնցում մայիսի 30-ին եկեղեցու կառուցման նախագիծը հավանության է արժանացել։
Եկեղեցու զբաղեցնելիք մակերեսը 315 քառակուսի մետր է։ Այն կունենա երկու գմբեթ եւ կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հաշվարկված է 200-300 մարդու համար։
Հարավային Ուրալում հայկական համայնքի նախագահ, եկեղեցու երեցփոխ Գագիկ Մխիթարյանի խոսքով՝ այժմ Չելյաբինսկում մոտ 10 հազար հայ է ապրում: Սակայն նրանք քաղաքում իրենց եկեղեցին չունեն, մարդիկ ստիպված են եկեղեցի գնալու համար Եկատերինբուրգ մեկնել:
Սեփական եկեղեցին կառուցելու ծրագրերը հայտնվել էին դեռեւս 10 տարի առաջ: Մոտ 3 տարի առաջ սփյուռքին Կուռչատովյան շրջանում հող էին հատկացրել, սակայն ավելի ուշ այնտեղ արգելել էին ցանկացած աշխատանք:
Այս անգամ հողը հատկացրել են հայկական «Նոյ» սրճարանի մոտ՝ Բեյվել փողոցում: Տարածքն իրենից ամայի տեղ է ներկայացնում, որի կողքին ոչինչ չկա: Նրա հետեւում միայն անտառ է:
Եկեղեցական կանոններով վանքը պետք է մինչեւ 7 տարի կառուցվի, սակայն հայկական համայքնը պատարստվում է ավելի վաղ կառուցել այն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը