Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Դ. Սահակյանցը «Ոսկե Ծիրանի» ֆիլմերի պատճառով դեմարշ է արել և դուրս եկել Կինեմատոգրաֆիստների միությունից

Դա պայքարի իմ ձևն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ցուցադրվող ֆիլմերի դեմ, և որոշեցի դեմարշ անել և դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

«Ես սկզբունքորեն դեմ եմ նման ֆիլմերին` թուրքական, ադրբեջանական, և վերջին կաթիլը եղավ տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը, որն էլ մրցանակ ստացավ: Պատերազմող երկրում նման թեմաները բարձրացնել` թուրքերի, ադրբեջանցիների, տրանսգենդերների հետ ընկերություն անելու, կարծում եմ, ճիշտ չէ»,-ասաց նա:

Դավիթ Սահակյանցը նշեց, որ նախկինում ևս եղել են փորձեր նմանատիպ ֆիլմեր ցուցադրելու, բայց դրանք կանխվել են, այս տարի չհաջողվեց: «Կարծում եմ, որ ուղիղ կապ կա քաղաքական իրավիճակի և այս ցուցադրվող ֆիլմերի միջև, քանի որ պատերազմող երկու երկրների մեջ խաղաղության քարոզի կոչ է արվում, որն ընթանում է միայն մեզ մոտ: Լոբբինգ կա, որ մեզ պարտադրում են անցկացնել այն օրենսդրությունը, որը կհամապատասխանի իրենց պատկերացրած ստանդարտներին»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ փաստորեն ստացվում է, որ այսօրվա «Ոսկե ծիրանը» ուղիղ արտացոլումն է իշխանության քաղաքականության:

Հարցին, թե արդյոք իր մտահոգությունները կիսել է ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, նա պատասխանեց, որ դա ի սկզբանե անիմաստ է համարել, քանի որ, ըստ նրա, Հարություն Խաչատրյանը դա գիտակցված է անում: «Ինձ համար կապ չունի՝ նա ստիպված է արել, թե ոչ, քանի որ ես այդ քայլը համարում եմ սխալ և վտանգավոր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե այստեղ Մշակույթի նախարարության թերացումն է տեսնում, ասաց՝ կա՛մ թերացումը, կա՛մ ուղղորդումը:

Նշենք, որ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանից, սակայն հեռախոսահամարը անհասանելի էր:

Tert.am-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանից արձագանք խնդրեց խնդրի վերաբերյալ, ով նախ նշեց, որ մի քիչ զարմացած է Դավիթ Սահակյանցի բողոքի մեթոդի վրա, որովհետև նրան համարում է տաղանդավոր արվեստագետ: «Բողոքի մեթոդը ինձ թվում է ժամանակավրեպ, որովհետև մենք կարող ենք անհամաձայնություններ ունենալ, կարող ենք չընդունել ստեղծագործական գիծը, բայց դա այդպես աղմկահարույց անելը չեմ հասկանում, թեև դա իր իրավունքն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պետք է աներ այդ դեպքում Դավիթ Սահակյանցը, փոխնախարարն ասաց, որ այդ խնդիրների քննարկման մասնագիտական հարթակներ կան: «Ի վերջո, Կինեմատոգրաֆիստների միությունը «Ոսկե Ծիրանը» չէ, ոչ էլ Հարություն Խաչատրյանն է, այլ յուրաքանչյուր անդամն է իր սկզբունքներով: Ես կառաջարկեի, որ Դավիթ Սահակյանցը հրավիրեր քննարկում այս հարցերի վերաբերյալ և փորձեր պարզաբանումներ ստանալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ցուցադրված ֆիլմերին, նախ Արայիկ Խզմալյանը նշեց, որ նման ծագումնաբանական ֆիլմեր նախկինում ևս ցուցադրվել են: «Սա նոր բան չէ, թող չփորձեն սա ներկայացնել որպես նոր երևույթ»,-ասաց նա:

Վերջինս հավելեց՝ ինքը արվեստագետ է` իր մասնագիտությամբ և աշխարհայացքով և կարծում է, որ թեմատիկ կողմնորոշումով կամ ազգային պատկանելիությամբ որևէ գործ գնահատելը ճիշտ ճանապարհ չէ. «Մենք կարող ենք քննադատել գեղարվեստական մակարդակը, կարող ենք քննադատել անտաղանդ ռեժիսորական աշխատանքը, այսինքն` մեր խնդիրը ի վերջո արվեստն է, այսինքն` եթե արվեստ կա, ապա կապ չունի՝ ինչ ծագման, ինչ սեռական կողմնորոշման տեր է այդ ռեժիսորը»,-ասաց նա և օրինակ բերեց «Մահը Վենետիկում» ֆիլմը, և նշեց, որ եթե պետք է թեմայով կողմնորոշվել, ապա պետք է գնահատել այդ ֆիլմի ռեժիսորին, բայց այն գեղարվեստական գլուխգործոց է:

Ըստ Արայիկ Խզմալյանի` իրենք՝ որպես մասնագետներ, պետք է տան միշտ մասնագիտական գնահատական, իսկ ոչ մասնագետ հասարակությունը իրավունք ունի տալ նաև բարոյական գնահատական: «Ես ծանոթ եմ ֆիլմի համոռատագրությանը, և ֆիլմում որևէ հակահայկական ակնարկ, հայատյացություն չկար, ֆիլմն ընդհանրապես կապ չունի մեր երկու ժողովուրդների հետո, ֆիլմը, կարծեմ, ռուս-ադրբեջանական արտադրության է»,-ասաց նա և նշեց, որ տրանսգենդերի վերաբերյալ ֆիլմը չի դիտել և չի կարող դատողություններ անել:

Այսպիսով` Արայիկ Խզմալյանը նշեց, որ Դավիթ Սահակյանցից ակնկալում էր ֆիլմի մասնագիտական գնահատական, ոչ թե բարոյական: «Ես հասկանում եմ, որ հասարակությունը ունի շատ զգայուն կետեր, հասարակության բոլոր մտահոգությունները ես հասկանում եմ, բայց դրանց դեմագոգիայով պետք չէ զբաղվենք: Որովհետև եթե մենք պետք է մեր հարևան երկրի հետ մրցակցենք բարբարոսությամբ, կարծում եմ՝ սա անընդունելի է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարության հնարավոր ուղղորդելուն, ապա փոխնախարարն ասաց, որ ծիծաղելի կլիներ, եթե նախարարությունը միջամտեր միջազգային փառատոնի ժյուրիի աշխատանքին, ինչը ամբողջ աշխարհի, այդ թվում՝ իր համար անհասկանալի կլինի: «Դա կդիտվի քաղաքական, հասարակական ճնշում, և մենք որևէ կերպ չենք միջամտել ժյուրիի աշխատանքներին»,-ասաց նա:

Ամեն դեպքում Արայիկ Խզմալյանը կարծում է՝ «Ոսկե Ծիրանը» տեղեկացվածության իմաստով ունի թերացումներ: «Մենք ամբողջ կազմկոմիտեին հրավիրելու ենք նախարարություն և քննարկելու ենք հետագա առավել համաձայնեցված և տեղեկացվածության իմաստով ավելի արդյունավետ համագործակցության խնդիրը, որովհետև տեղեկատվություն տրամադրելու հարցում «Ոսկե Ծիրանը» ունի թերացումներ»,-ասաց նա: