Թուրքիայից պատվիրակություն է մեկնում ՌԴ՝ քննարկելու տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցը
Թուրքիայից հատուկ պատվիրակություն է ուղևորվում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ քննարկելու ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցը, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Թուրքական պատվիրակությունը գլխավորում են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
Կողմերը նաև կքննարկեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի չեղարկմանը վերաբերող հարցեր:
Օրեր առաջ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը չի պատրաստվում չեղարկել Թուրքիայից մթերքների ներկրման գործող սահմանափակումները։
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացումը բավարար չէ առկա բոլոր խնդիրները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան