Ֆիյոն. Թրամփի դիրքորոշումն աշխարհին սպառնալիք է ներկայացնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը աշխարհին սպառնալիք է ներկայացնում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկեղծ ասած, Թրամփի ներկայիս դիրքորոշումը անկանխատեսելի է եւ ինչ-որ իմաստով վտանգավոր, աշխարհին սպառնալիք է ներկայացնում»,- Europe1 ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ֆիյոնը: Նա կարծում է, որ «սա Վայրի Արեւմուտքի հին մեթոդն է՝ նախ կրակել, հետո քննարկել»:
«Ես երբեք չեմ ընդունի միջուկային սպառազինությամբ աշխարհի 2 ամենամեծ երկրների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմի վերադարձը»,- ասել է Ֆիյոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան չպետք է որեւէ մեկի կողմում լինի, այլ պետք է ունենա «իր անկախ ձայնը»:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան