Ադրբեջանցի թափթփուկները փորձել են խոչընդոտել հայ երեխաների ելույթը Չեռնոգորիայում
Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում հուլիսի 13-ին տեղի ունեցած միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթը փորձել են խոչընդոտել ադրբեջանական ու թուրքական դրոշներով անձինք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Լիանա Պողոսյանը, որի ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։
«Հայաստանի ելույթից անմիջապես առաջ, վայրկյանների ընթացքում, հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը գնալով ավելի էր թեժանում, ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր: Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»,- գրել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց