Փենսը խոսել է «ուժի միջոցով խաղաղության հասնելու» սկզբունքի մասին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի հետ հանդիպմանը հայտարարել է «ուժի միջոցով խաղաղության հասնելու» սկզբունքի մասին,– հաղորդում է «Կիոդո» գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքական գործիչների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը ԿԺԴՀ շուրջ իրավիճակն է եղել։
Ինչպես հաղորդվում է, ճապոնացի վարչապետը իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ դիրքորոշմանը՝ հրաժարվել «մարտավարական համբերության» քաղաքականությունից եւ այն բանին, որ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի «սեղանին կան բոլոր տարբերակները»։
Իր հերթին Փենսը նշել է, որ «ԱՄՆ եւ Ճապոնիա ալյանսը Հյուսիս–Արեւելյան Ասիայում խաղաղության անկյունաքարն է հանդիսանում»։ Նա նաեւ կրկնել է մինչ այդ Թրամփի կողմից ասված այն խոսքերը, որ «ԱՄՆ–ն 100%-ով Ճապոնիայի հետ է»։
«Մենք հասկանում ենք այն դաժան պայմանները, որի մեջ է հայտնվել Ճապոնիան՝ Հյուսիսային Կորեայի անընդհատ կրկնվող սադրանքների պատճառով»,– ընդգծել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան