«Ամբողջ կյանքն առջևում է». 84-ամյա Սոֆի Լորենը վերադառնում է նկարահանման հրապարակ (լուսանկար)
20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, նկարահանվում է «Ամբողջ կյանքն առջևում է» ( La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, հայտնում է Variety-ն։
84-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ:
Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։
Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել:
«Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:
Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:
Սա Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Ամբողջ կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։
Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի մարտը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը