Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է կոչել ԵԱՀԿ դիտորդների քննադատությունը հանրաքվեի շուրջ
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը երկրում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի կապակցությամբ՝ գրում է Lenta.ru-ն:
«Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք ԵԱՀԿ-ի հետ, որի ներկայացուցիչները աշխատեցին Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի ժամանակ: Մենք նրանց կոչ էինք արել խուսափել սուտ տեղեկատվության վրա հիմնված մեկնաբանություններից, ինչը կարող է սխալների հանգեցնել: Սակայն նրանց զեկույցում մենք հանդիպեցինք սուտ մեղադրանքների, թե իբր հանրաքվեն չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- գրված է ԱԳՆ հայտարարության մեջ, - «Դա ուղղակի անընդունելի է»:
Հայտնի է, որ ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան