Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հաց բերողի մահվան հիմնական մեղավորներից մեկը՝ փաստաբան Տիգրան Եգորյան

Վահե Գրիգորյանի արկածախնդրության ակնհայտ եւ շռնդալից տապալումից հետո, կարծես թե, որոշում է կայացվել Սահմանադրության եւս մի ինքնակոչ մեկնաբան բուծել, որը դարձել է հերթական արկածախնդրության դրոշակակիրը: Խոսքը Վահե Գրիգորյանի ընկերոջ՝ փաստաբան Տիգրան Եգորյանի մասին է:

Երեկ Վահե Գրիգորյանի ընկերը՝ Տիգրան Եգորյանը հանդես է եկել խայտառակ առաջարկով, կրկին անգամ ինքնակամ մեկնաբանելով, թե Սահմանադրությունը, թե Սահմանադրական դատարանի որոշումը եւ հրապարակել 1937 թվականի ոգուն եւ մթնոլորտին համապատասխան դիմում՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել ՍԴ անդամների դեմ:

Նրանք, ովքեր այսօր փչում են «Տիգրան Եգորյան» փուչիկը, նրան փորձում ներկայացնել ճշմարտության անխոնջ մարտիկ, մոռացել են կամ ձեւացնում են, թե մոռացել են, որ հենց այս երիտասարդն է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան հիմնական մեղավորներից մեկը:

Տիգրան Եգորյանը Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի պաշտպանն էր: Նրա հետ այդ գործը փաստացի ստանձնել էր նաեւ Վահե Գրիգորյանը, թեեւ պաշտոնապես ձեւակերպված չէր որպես պաշտպան: Թե Տիգրան Եգորյանը, թե Վահե Գրիգորյանը տապալեցին նրա պաշտպանության գործը: Նրանք կարող էին փրկել Արթուրի կյանքը, բայց զբաղված էին սեփական փիառով, զբաղված էին ինքնագովազդով, իսկ այդ ընթացքում Հաց բերողը մահանում էր:

Սրանք հենց այնպես մեղադրանքներ չեն կամ օդից կախված լուրեր: Այսպես, Փաստաբանների պալատի խորհուրդը 2017թ. հոկտեմբերին, Հաց բերողի մահից յոթ ամիս անց, որոշել է փաստաբան, Հաց բերող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանին մեղավոր ճանաչել եւ ենթարկել կարգապահական տույժի՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար։

Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ իր հաշվին վեց ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն:

Հիմա ամենակարեւորը. Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Ըստ այդմ՝ նրանք կարծում էին, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի՝ Հաց բերողի ծանր հիվանդության (Բեխտերեւի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ 

Իհարկե, Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը հայտարարություններ էին տարածում, թե վերոհիշյալ հիմնադրամը արատավորում է իրենց անունը, այդպես էլ չհիմնավորելով, թե ինչ շահ ունեն դրանում, եւ փորձում էին իրենց հանցավոր անգործությունն արդարացնել:

Այսպիսի կենսագրության տեր մարդը այսօր որոշել է հետ չմնալ իր ընկերոջից՝ Վահե Գրիգորյանից եւ սրան կամ նրան ծառայություններ մատուցելու համար իրեն նետել է 1937թ. եւ ամոթալի դիմումներ հրապարակում, ստորաբար շահարկելով մարտի 1-ի զոհերի ընտանիքի անդամների հույզերը եւ կամայական ձեւով մեկնաբանելով ՍԴ որոշումները:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am