Չինաստանը գործարկում է իր սեփական «գրին քարտը»
Չինաստանում պաշտոնապես մեկնարկել է օտարերկրացիների համար մշտական բնակության թույլատվության բարեփոխումը։ Համապատասխան ծրագիրը հրապարակվել է օրերս Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության կողմից, փոխանցում է «Սինհուան»։
Ըստ ծրագրի, «Օտարերկացու բնակության թույլատվության» քարտը , որը հայտնի է որպես «չինական գրին քարտ» վերանվանվելու է «Բնակության թույլատվություն ունեցող օտարերկրացու անձը հաստատող վկայականի»։
Ինչպես Չինաստանի քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում, այդպես էլ այս մեկում օտարերկրացու մասին տեղեկությունները պարունակվելու են քարտի չիպի վրա։ Այդ կապակցությամբ թարմացվելու են տեղեկատվական համակարգերը, որոնցից օգտվում են երկաթգծային ու օդային տրանսպորտի բաժանմունքները, բանկերը, հյուրանոցները եւ այլն։
Բարեփոխումների այս ծրագիրը, որը հաստատել է Բարեփոխումների բազմակողմանի խորացման հարցերով կենտրոնական խումբը, կծառայի որպես մասնագետների զարգացման ազգային ռազմավարություն՝ փարատելով հասարակության մտահոգությունը։
Այս բարեփոխման նպատակն է նաեւ օտարերկրացիների համար ավելի հասանելի դարձնել Չինաստանի հանրային ծառայությունները։
Հասարակական անվտանգության նախարարության տվյալներով 2016-ին 1576 օտարերկրացիներ Չինաստանում մշտական բնության թույլտվություն են ստացել, ինչը 163 տոկոսվ բարձր է նախորդ տարվա մակարդակից։
2015-ի սեպտեմբերից սկսած Չինաստանը հսկայական առաջընթաց է գրանցել բնակության մշտական թույլտվության համար օտարերկրացիներին ներկայացվող պահանջների հարցում, ինչի շնորհիվ հաջողվել է արտասահմանից ավելի շատ մասնագետներ գրավել, նաեւ աջակցել միջազգային փոխանակություններին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան