Մերկելը բրիտանացիներին է փոխանցել Պուտինի մասին դոսյեն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առնվազն երկու անգամ հանդիպել է երեք բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնք նրան տեղեկացրել են Գերմանիայում ու Եվրոպայում առկա ահաբեկչական սպառնալիքների մասին։ Դրա դիմաց կանցլերը նրանց է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դոսյեն, հայտնում է գերմանական Focus ամսագիրը։
Գաղտնի հանդիպումներում, պարբերականի տվյալներով, մասնակցում էին Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի ղեկավարը, որը Գերմանիայում ԱԱԳ գործունեության հետաքննության հարցերով՝ Բունդեսթագի հանձնաժողովի տեղեկություններով կանգնած է եղել երկրի տարածքում բազմաթիվ ոչ լեգալ գաղտնալսումների ետեւում։
Մերկելի վերջին հանդիպումը բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների՝ MI-5 հակահետախուզության տնօրեն Էնդրյու Փարկերի, MI-6 արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերի ու GCHQ–ի ղեկավար Ռոբերտ Հաննիգանի հետ կայացել է 2015-ի հոկտեմբերին ՝ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնի նստավայրում։
Focus-ի փոխանցմամբ Մերկելի գաղտնի հանդիպումները առաջացրել էին անվտանգության հարցերով գերմանացի փորձագետների խիստ քննադատությունը։ «Վերջին 12 տարիներին կանցլերի պաշտոնում Մերկելը երբեւէ չի մասնակցել գերմանական անվտանգության մարմինների ղեկավարների ամենշաբաթյա ճեպազրույցներին։ Այդ դեպքում ինչո՞ւ է Մերկելը Անգլիա մեկնում։ Մի՞թե նա չի վստահում իր սեփական աշխատողներին»,- ասել էր պարբերականին Գերմանիայի կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը։
Բրրիտանացիների տրամադրած տեղեկությունների դիմաց Մերկելը նրանց է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին դոսյեն ու Ղրիմի իրավիճակի մասին վերլուծական նյութերը, որոնք պատրաստել էին Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությունը, ասվում է հոդվածում
Բրիտանական կողմը, Focus-ի փոխանցմամբ, զարմացել էր, իմանալով, որ գերմանական հատուկ ծառայությունները նախապես տեղեկացված չեն եղել Մերկելի ու բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումների մասին։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը