Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ) Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել

Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը
Արցախ

Երբ Տուսկն ասում է՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, պետք է հավելեր՝ Սաֆարովին բանտ նստեցնեն. Դ. Բաբայան

Հուլիսի 9-ին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Դ. Տուսկը նաև նշել է, որ Բաքվում քննարկել են Արցախի հակամարտության հարցը, որը, նրա խոսքով՝ չունի ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում. «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը: Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև՝ խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։

ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-հայտարարել է Տուսկը։

Ադրբեջան կատարած այցից հետո, այսօր ԵՄ խորհրդի նախագահն այցելել է նաև Հայաստան։ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը վերահաստատեց, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում. «Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,-նշեց նա։

Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

–Պարոն Բաբայան, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, որն ըստ էության Եվրամիության դիրքորոշումն է։

–Այս հայտարարությունը պետք է նաև դիտարկել Երևանում նրա արած հայտարարության հետ։ Որքանով տեղյակ եմ, ի տարբերություն Բաքվի, Երևանում նա չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի ու սկզբունքների մասին։ Հետևաբար՝ սա նշանակում է՝ կա՛մ պարոն Տուսկը չի ցանկացել ավելի բարդացնել իրավիճակը, որպեսզի չզայրացնի Ադրբեջանին, կա՛մ այստեղ կան խնդիրներ։

Մենք բավականին կոշտ պետք է արձագանքենք, քանի որ Եվրոպայի հետ մեր կապերն արժևորում ենք։ Իսկապես Եվրոպան և եվրոպական տարածքը դիտարկում ենք՝ որպես մեզ բարեկամ, որը քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրաններից մեկն է, և չենք ուզում, որպեսզի մեր հարաբերությունները վատթարանան, հակառակը՝ ցանկանում ենք, որպեսզի պահպանենք նորմալ ու լավ հարաբերություններ։ Այդ պատճառով որքան էլ ծանր ու խիստ լինի, պետք է ասենք, որ նման մոտեցումը ճիշտ չէ, օրինակ՝ Եվրամիությունը, այսպես ասած, եղբայրական ու լավ հարաբերություններ է պահպանում ֆաշիստական Ադրբեջանի հետ, գնում է Բաքու, և գովաբանում են մեկը մյուսին, որևէ անդրադարձ չի կատարում Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ազգային փոքրամասնությունների ճնշումներին, տարբեր տիպի նացիստների հերոսացումներին։ Այնտեղ անցկացնում են առաջին համաեվրոպական խաղերը և այնպիսի հայտարարություններ անում, կարծես Ադրբեջանն իր զարգացման գործում ու մակարդակով Ֆրանսիան է կամ Դանիան։

Ի՞նչ է սա նշանակում. սա մարտահրավեր է ոչ այնքան մեզ, որքան Եվրոպային, վերջապես իրենք էլ պետք է կողմնորոշվեն, թե ինչի՞ կողմնակից են՝ այն արժեքների՞, որոնց մասին կենացներ են բարձրացվում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, թե՞ շահերի, թե՞ խավիարի, ի վերջո, ի՞նչն է կարևոր իրենց համար։ Այդ խստությունն արդեն պետք է դրսևորենք, որովհետև արժևորում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները, որի համար ոչ ճիշտ քայլերի մասին մենք պետք է բարձրաձայնենք և ասենք, որ դա ճիշտ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանին գովաբանել, միջազգային իրավունքը միայն տարածքային ամբողջականությո՞ւնն է, այնտեղ մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք չկա՞. այդ դեպքում ինչպե՞ս են ճանաչել Կոսովոն։ Նույն Եվրամիությունը հազար որոշումներ ունի այդ ամենի վերաբերյալ, այդ ինչպե՞ս ստացվեց, այսինքն՝ խտրականությո՞ւն է տեղի ունենում, դրա համար Եվրոպան պետք է կողմնորոշվի, քանի որ սա շատ վտանգավոր է նաև իր համար։ Հայտարարել մի բան, անել մեկ այլ բան, մենք տեսնում ենք, թե դա ինչ իրավիճակ է ստեղծում նույն Եվրոպայում, դա հետևանք է նաև այսպիսի քաղաքականության։ Այս ամենը, բնականաբար, մենք պետք է մատնանշենք բարի ցանկություններից ելնելով՝ գիտակցելով Եվրոպան՝ որպես հարազատ տարածաշրջան, իսկ հարազատների միջև ամեն ինչ պետք է շատ պարզ լինի, իսկ եթե խիստ զրույց պետք է լինի՝ պետք է լինի։ Միևնույն ժամանակ՝ պետք է շարունակենք Եվրոպայի հետ զարգացնել մեր հարաբերությունները՝ մտապահելով հետևյալը, որ բոլորի համար առաջնայինն իրենց ազգային շահն է։ Հետևաբար՝ Տուսկի հայտարարությունները մեզ համար ահազանգ պետք է լինեն, որ մենք պետք է միշտ ապավինենք սեփական ուժերին, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, ավելի խորացնենք ու զարգացնենք հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ, նաև՝ Իրանի ու ԱՄՆ-ի հետ, և երբևէ չառաջնորդվենք այնպիսի «արժեքներով», որոնք նույնիսկ այն երկրները, որոնք պետք է պահպանեն՝ չեն պահպանում։

–Ձեր բարձրացրած անհանգստությունները ՀՀ իշխանությունները պե՞տք է բարձրաձայնեն Տուսկի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, թե՞ ոչ։

–Խնդիրն այն է, որ կան, այսպես ասած, հանրային և ոչ հանրային խողովակներ։ Արցախը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող առաջամարտիկ, մեզ իրավունք ենք վերապահում բարձրաձայնել այս հարցերի մասին, քանի որ մեր պայքարը՝ ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար նույնիսկ եվրոպական շատ քիչ երկրներ են այդ ճանապարհն անցել, որը մենք ենք անցել։ Իրավունք ենք վաստակել այդ խնդիրների մասին բարձրաձայնելու։ Որևէ ձևով մեր պայքարն ավելի քիչ չէ, քան ամենազարգացած եվրոպական և ժողովրդավարական երկրներում է, այդ ճանապարհին շատ զոհեր ենք տվել։ Մենք պետք է բարձրաձայնենք, որ պայքարում ենք այս արժեքների համար, և, եթե դրա մասին հայտարարում են, ապա թող բարի լինեն ու հարգեն մեր պայքարը։

«Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, չարաչար սխալվում է»

–Ի տարբերություն Բաքվի, Երևանում Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության։ Ինչո՞ւ խաղաղության մասին նման հայտարարություն նա չարեց նաև Բաքվում։

–Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն, որպեսզի խաղաղության նախապատրաստվեն։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դահիճը հերոսացվում է, իսկ Տուսկն ասում է, որ պետք է հարգենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է սա նշանակում։ Շնորհակալություն բարի ցանկությունների համար, մենք նախապատրաստվում ենք խաղաղության, և դրա համար մեր բանակը պետք է լինի ամենաբարձր մարտունակության բերմամբ, սա է խաղաղության բանալին։ Շնորհակալ եմ, որ նա նման բարի ցանկություններ ունի, և, որպեսզի այդ ամենը լինի ավելի առարկայական, կրկնում եմ՝ Արցախը վաստակել է այդ իրավունքը՝ բարձրաձայնելու այս մասին։ Մենք ավելի շատ ենք պայքարել և զոհեր տվել՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար, քան շատ ու շատ երկրներ։ Հետևաբար՝ ասում ենք՝ ուզում եք խաղաղություն, մենք էլ ենք ուզում, և դրա համար գնացեք ու նացիստների հետ խոսեք և բերեք կառուցողական դաշտ։ Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, դահիճներին ցուցաբերելու է զինատյացություն, չարաչար սխալվում են։