Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցը:
«ԵՄ-ն ոգեւորված է վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց խաղաղության նախապատրաստելու եւ հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով եւ ձգտումով: Մենք նաեւ կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ կապված շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաեւ էսկալացիոն հռետորաբանության հետ:
Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու մթնոլորտը, որը կնպաստի խաղաղությանը եւ իրական բանակցություններին»,-նշեց Տուսկը:
Նա ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը` արդար և տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից:
Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստող միջոցների»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար