Էրդողանին առաջինը շնորհավորել են Ադրբեջանի, Քաթարի և Պաղեստինի նախագահները
Նախօրեին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շտապել են առաջինը շնորհավորել Ադրբեջանի, Քաթարի և Պաղեստինի նախագահները, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հայտնի է, որ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդդիմադիր մամուլը, ուշադրություն հրավիրելով հենց այս հանգամանքի վրա, նկատում է, որ հանրաքվեի արդյունքներն ընդունել ու Էրդողանին շնորհավորել են առաջին հերթին այն երկրները, որտեղ ժողովրդավարական նորմերի խախտումները սովորական երևույթ են համարվում:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումներին Թուրքիայում կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ` 48.55-ը: Հանրաքվեին մասնակցության հայտը կազմել է 84 տոկոս:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան