Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Հայրենիքը զորեղ է սփյուռքով». Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի եւ Օլբանիի Ս. Պետրոս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Դուդուկչյանի:

Առաքել քահանան Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին` նշելով, որ ուխտավորներն եկել են Սուրբ Էջմիածնով իրենց ուխտը նորոգելու եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու, որպեսզի դրանով զորացած վերադառնան իրենց համայնքները: Ս. Պետրոս եկեղեցու համայնքի անդամների անունից այցի առիթով իր ուրախությունը հայտնեց նաեւ Ստեփանոս քահանան:


Այնուհետեւ, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ կարեւորելով այդ գործում սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգեւոր սպասավորների դերը:

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք անքակտելի կապին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսպիսի ուխտագնացություններով սփյուռքի հայորդիները ոչ միայն իրենք են քաջալերվում ու նորոգվում իրենց հավատքի մեջ, այլ նաեւ ոգեշնչում են հայաստանաբնակ ժողովրդին: Վեհափառը վստահեցրեց, որ հայրենիքը զորեղ է սփյուռքով, սփյուռքի իր զավակներով, քանզի հայրենի հողից հեռու գտնվելով հանդերձ՝ նրանք միեւնույն է իրենց մեջ կրում են պատասխանատվության զգացումը եւ այդ իմաստով կարեւոր մասնակցություն են բերում հայրենիքի կյանքի առաջընթացին:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների եւ դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ: Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց հայրենանվեր ընթացքը եւ հոգ տանել երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի որտեղ էլ գտնվեն հայ ժողովրդի զավակները՝ մշտապես պատասխանատվություն զգան իրենց հայրենիքի եւ հայ ժողովրդի ապագայի համար:

Վերջում Նորին Վեհափառությունն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին եւ հոգեւոր հովիվներին իրենց ժրաջան ծառայության համար, իսկ ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ եւ Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ շարունակել կերտել իրենց կյանքը իբրեւ Աստծո հավատարիմ զավակներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հայորդիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցականների պատրաստությանն ու ծառայությանը, վերջին տարիներին եկեղեցական կյանքում արձանագրված ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին, Եկեղեցու սոցիալական ծառայությանը ի նպաստ կարիքավորների եւ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին: