Փարիզի Աստավածամոր տաճարի վերակառուցման համար 38 մլն եվրո նվիրատվություններ են հանգանակել
Փարիզի Աստավածամոր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծավալն այս պահին կազմում Է 38 միլիոն եվրո: Հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին RTL ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այն, ինչ մենք փաստացի ստացել ենք, գնահատվում Է 38 միլիոն եվրո»,- ասել Է Օպետին՝ հավելելով, որ «դա կազմում Է հայտարարված վճարների 10 տոկոսը»:
«Սա այն Է, ինչ մենք այսօր ունենք, բայց ես կարծում եմ, որ գումարն ավելի մեծ կլինի»,- հավելել Է նա:
Պաշտոնապես Նոտր Դամ տաճարի վերակառուցման նվիրատվությունների հանգանակումը կատարում են չորս կազմակերպություններ՝ «Ազգային հուշարձանների կենտրոնը» (Centre des monuments nationaux), «Նոտր Դամի հիմնադրամը (La fondation Notre Dame), «Ժառանգության հիմնադրամը» (Fondation du patrimoine) եւ «Ֆրանսիայի հիմնադրամը»(Fondation de France): Այդ հիմնադրամների հղումները զետեղված են Ֆրանսիայի կառավարության կայքի հատուկ բաժնում:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կայացել Է հունիսի 15-ին: Ժամերգությունը, որին մասնակցել Է 30 մարդ, տեղի Է ունեցել տաճարի ոչ մեծ մատուռում, որը չի վնասվել կրակից: Անվտանգության նպատակով բոլոր ներկաները շինարարական սաղավարտներ են դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը