Գարեգին Բ-ն ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար