Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հյուրերին տեղեկացրել է նախագահական մի շարք նախաձեռնությունների և արտերկրում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում կարող են իրականություն դառնալ մի շարք խոշոր ծրագրեր։




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար