Աթենքի Ակրոպոլիսը շոգի պատճառով կփակվի զբոսաշրջիկների համար
Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13:00-ից 17:00-ը, ծայրահեղ շոգի պատճառով փակ կլինի զբոսաշրջիկների համար, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությանը:
Աթենքի հնությունների վարչությունը փակում է հնագիտական հուշարձանը, քանի որ, Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն, օդի ջերմաստիճանը կգերազանցի +40 աստիճանը:
Այս օրերի և ժամերի համար էլեկտրոնային տոմսեր գնած այցելուներին խնդրում են էլեկտրոնային փոստով կապ հաստատել վաճառքի ծառայության հետ:
Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին և 5-ին շոգ է լինելու. օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38-40 աստիճան:
Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում ամենաշատ այցելվող հնագիտական հուշարձանն է: 2018 թվականին այնտեղ է այցելել 3,15 մլն մարդ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը