Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ռոբերտ Քոչարյանն իր եւ Հեյդար Ալիեւի առաջին գաղտնի հանդիպման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքում անդրադարձել է 1993թ. սեպտեմբերին Մոսկվայում իր եւ Հեյդար Ալիեւի միջեւ կայացած գաղտնի հանդիպմանը եւ ուշագրավ մանրամասներ հայտնել:

«Սկսեցինք ռազմաճակատներում տիրող ընթացիկ վիճակի քննարկումից: Այն ժամանակ Ադրբեջանում համազված էին, որ մեր փոխարեն ռուսներն են կռվում: Ըստ երեւույթին, միտքը, որ փոքրիկ Արցախը կարող է այդպիսի հաջողությամբ դիմակայել ռեսուրսներով իրեն բազմակի գերազանցող երկրի ռազմական զորությանը, նրանց ուղեղում չէր տեղավորվում: Նույն տեսակետին էր նաեւ Ալիեւը ու դրա մասին ուղիղ հարցրեց ինձ: Ի պատասխան՝ բացասաբար օրորեցի գլուխս. «Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի»:

- Եթե Ռուսաստանը կապ չունի, այդ դեպքում ձեզ որտեղի՞ց այդքան տանկ,- կասկածանքով հոնքերով վեր քաշեց Ալիեւը:

- Մասամբ սովետական զորքերի թողածն է, մի քիչ՝ Երեւանից, բայց հիմնական մասը... ձեզնից: Եթե ուզում եք համոզվել, պահանջեք սովետական զորքերի դուրսբերումից հետո Ադրբեջանին բաժին հասած տանկերի թվի իրական ամփոփագիրը, հետո հաշվեք, թե ինչքան ունեք հիմա: Եւ այն տարբերությունը, որ կստանաք, ամբողջովին մեզ մոտ է:

- Լավ,- չէր հանձնվում նա:- Բայց այդ դեպքում որտեղի՞ց այդքան լավ տանկիստներ: Ինչպես զեկուցում են՝ լավ պատրաստված տանկային անձնակազմեր ունեք:

- Իսկ դուք կանչեք ձեզ զինվորական կոմիսարին ու հարցրեք՝ վերջին տասնհինգ-քսան տարվա ընթացքում ո՞ւր են ծառայելու ուղարկել ձերոնց եւ ո՞ւր՝ մերոնց: Ձեր զինկոմիսարիատներն Ղարաբաղի հայերին հիմնականում ուղարկում էին ամենադժվար տեղերը, իսկ ձերոնց՝ առավելապես շինգումարտակներ: Այ, հենց այդտեղից էլ տանկերի ու ՀՄՄ-ների լավ անձնակազմերը: Այնպես որ, շնորհակալություն Ադրբեջանի զինկոմիսարիատին. ԽՍՀՄ տարիներին մեզ մոտ որակյալ պահեստազոր է ձեւավորվել:

Իմ պատասխանն ակնհայտորեն տխրեցրեց Ալիեւին, հասկացավ, որ ճիշտն եմ ասում: Ինձ համար կարեւոր էր հասցնել նրան, որ մենք ենք կռվում, ոչ թե Ռուսաստանը, ու եթե ուզում է համաձայնության գալ, ապա ուղղակի շփումներ պետք է լինեն: Խոսեցինք նաեւ հրադադարի հնարավորության մասին: Հեյդար Ալիեւիչն ինքը հավատում եւ ինձ համոզում էր, որ ինքներս պիտի հարթենք փոխադարձ հակասությունները, առանց միջնորդների, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում: Ես էլ էի կարծում, որ մենք պիտի պայմանավորվենք, բայց առանց միջնորդների դժվար կլինի հասնել կայուն ու տեւական խաղաղության: Պատերազմ սկսելը դադարեցնելուց հեշտ է. լուրջ ռեսուրսներ եւ միջազգային երաշխիքներ են պահանջվելու:

Մեկուկես ժամ զրուցեցինք, իսկ երբ դուրս եկանք բանակցությունների սենյակից, Կազիմիրովն արդեն անհամբեր մեզ էր սպասում: Ալիեւի նրա հետ բանակցությունների մասին խպոսելու եւ արդյունքներն ամփոփելու փոխարեն ներողություն խնդրեց եւ, զբաղվածությունը պատճառ բերելով, չսպասելով, որ մեքենա մոտենա, արագ հեռացավ: Գնաց ոչ հեռվում բնակվող դստեր մոտ: Կազիմիրովը, դեպքերի նման ընթացքից զարմացած ու նույնիսկ մի քիչ նեղսրտած, դարձավ ինձ. «Ինչպե՞ս անցավ: Ինչի՞ շուրջ էին բանակցությունները, ինչո՞վ վերջացավ»: Ես ասում եմ. «Վլադիմիր Նիկոլաեւիչ, պարզապես զրուցեցինք, ամեն ինչ կարգին է, բայց ես էլ պիտի գնամ, կներեք»:- «Ինչպե՞ս թե: Ես այդպես էլ ոչինչ չպիտի՞ իմանամ»: Հիմա էլ ես զարմացա. «Ի՞նչ է, ոչինչ չե՞ք ձայնագրել: Թե՞ դեռ չեք սղագրել»: «Այս երկրում հիմա ի՞նչն է աշխատում»,- սրտնեղած գոչեց Կազիմիրովը: Ու ես հասկացա, թե Ալիեւը ինչու հենց սկզբում առաջարկեց պատուհանի մոտ նստել»:

Top-News.am  

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում