«Բոլոր հայերը Սթիվի Ուանդերներ են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր». Ալեքսեյ Չումակովի «համեղ» համերգը НТВ-ում
Առավոտը սկսենք լավ երաժշտությամբ։ Ոչ այնքան վաղ ռուս հայտնի կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող Ալեքսեյ Չումակովը կենդանի համերգ է ունեցել «Квартирник НТВ у Маргулиса» հաղորդման ընթացքում։
Լավ երաժշտության, «համեղ» գործիքավորման եւ հրաշալի վոկալի սիրահարների համար այն անմոռանալի տոն էր։ Էլ չասած այն մասին, որ Չումակովը հումորի հրաշալի զգացում ունի եւ անսպառ հմայք… Արտիստը պատմել է իր աշխատանքի հանդեպ անկեղծ սիրո, այն մասին, որ իր համար կարեւոր չէ՝ իրեն հրավիրում են համերգների ու եթերների, թե ոչ. նրա համար կարեւորը սիրելի երաժշտությունը կատարելն է։ Նա նաեւ խոսոտովանել է, որ չգիտի ոչ մի նոտա ու գաղտնիք է բացահայտել։ «Ես սարսափելի բան կասեմ, որը երբեք չեմ խոստովանել։ Ես երբեք չեմ հասկացել հաճույքը «The Beatles»-ից ու «Queen»-ից։ Դա իմ, իմ տրամադրության երաժշտությունը չէ…Ես միշտ հաճույք եմ ստացել Սթիվի Ուանդերից ու Ջորջ Բենսոնից»։
Ի պատասխան հաղորդավարը՝ Եվգենի Մարգուլիսը, նկատել է․ «Ես ինձ համար բացատրություն գտա. բոլոր հայերը Սթիվի Ուանդեր են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր»։ Արտիստը կատարել է իր լավագույն կոմպոզիցիաները, այդ թվում «Небо в твоих глазах» երգը, որը ներառված է նրա վերջին ալբոմում։ Մի խոսքով՝ հաստատ արժե լսել ու նայել մեր հրաշալի ազգակցին ու նրա բենդին։
Ի դեպ, վերջերս Ալեքսանդր Սերովի «Я люблю тебя до слез» երգը միասին կատարել են շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսեյ Չումակովը եւ Սոսո Պավլիաշվիլին։ Հիսաքանիչ էր ստացվել, հայ-վրացական տրիոյի՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը միանգամից հայտնի դարձավ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը